• Latest news

Տարեցների ատամների քանակը նրանց առողջության նշան է

24 դեկտեմբերի, 2014  12:52

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տարեցների ատամների թափվելը բացասականորեն է անդրադառնում նրանց հոգեբանական եւ ֆիզիկական առողջության վրա։

Լոնդոնի համալսարանական քոլեջում իրականացված հետազոտությանը մասնակցել է 60–նն անց 3166 մարդ։ Գիտնականները գնահատել են մասնակիցների հիշողությունը եւ քայլքի արագությունը։ Բոլոր ատամները կորցրած մարդկանց հիշողությունը մոտավորապես 10%-ով զիջել է սեփական ատամներ ունեցող մասնակիցների հիշողությանը։ Բացի դրանից, անատամ մարդիկ  10%-ով ավելի դանդաղ են քայլել։ Այս մասին հաղորդում է Psych Central-ը։

60-74 տարեկան կամավորների մոտ այդ կապն ավելի ակնառու է եղել, քան 75 եւ ավելի տարեկան անհատների մոտ։ Մասնագետները հաշվի են առել մի շարք գործոններ եւս՝ ներառյալ սոցիալ-ժողովրդագրական բնութագրերը, առողջական խնդիրները, ծխելը, ալկոհոլի օգտագործումը եւ այլն։ Նույնիսկ այս ամենը հաշվի առնելով անատամ մարդիկ մի քիչ ավելի դանդաղ են քայլել, քան ատամներ ունեցող տարեցները։

Այսպիսով, ատամների կորուստն ազդում է մեծահասակների հոգեբանական եւ ֆիզիկական առողջության վիճակի վրա՝ հատկապես 60-75 տարեկանում։ Սա թույլ է տալիս անհապաղ հայտնաբերելու նրանց, ովքեր ընդգրկվում են հավանականության խմբի մեջ։ Ատամների թափվելու եւ առողջական վիճակի հետագա վատթարացման պատճառը կարող է  գործոնների մի ամբողջ շարք լինել։ Դրանցից մի քանիսը, օրինակ՝ ապրելակերպը, հեշտ է փոխել եւ հենց դրանով էլ նվազեցնել հավանականությունը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել