• Latest news

Հայտնի է ճարպակալման կենսաբանական պատճառը

2 հունվարի, 2015  22:52

Ամերիկյան Ռոչեսթերի համալսարանի գիտնականներին հաջողվել է բացահայտել օրգանիզմում ճարպային բջիջների ձեւավորումն անմիջականորեն վերահսկող սպիտակուցը: FASEB ամսագրում հրապարակված բացահայտումը թույլ կտա ճարպակալումն ընկալել եւ բուժել որպես կենսաբանական երեւույթ, եւ ոչ թե սննդային վարքագծի խանգարում:

Ճարպային բջիջների ձեւավորման հետ կապված Thy1 (CD90) սպիտակուցը հայտնաբերել են դեռ 40 տարի առաջ, սակայն մոլեկուլային մակարդակով նրա գործառույթները դեռ հանելուկ էին գիտնականների համար: Ռոչեսթերի համալսարանից Ռիչարդ Պ. Ֆիպսն (Richard P. Phipps) առաջին անգամ հայտնաբերել է, որ Thy1-ի էքսպրեսիան կանգ է առնում ճարպային բջիջների (ադիպոցիտների) զարգացման ժամանակ: Այսպիսով, վերականգնելով Thy1-ը, հնարավոր կլինի բուժել ճարպակալումը:

Ֆիպսը նաեւ լաբորատոր փորձարկումներ է իրականացրել, որոնք ցույց են տվել, որ անաշխատունակ Thy1 սպիտակուց ունեցող մկները, ստանալով ճարպի մեծ քանակությամբ սննդակարգ, ավելի շատ են քաշ հավաքել ավելի կարճ ժամանակահատվածում, քան նույն մթերքներով սնվող, նորմալ սպիտակուց ունեցող կրծողները:

Ավելին, Thy1-ից զրկված կենդանիների արյան մեջ հայտնաբերել են ռեզիստինի՝ ճարպակալման եւ շաքարախտի բիոմարկերի կրկնակի բարձր մակարդակ:

Մարդու բերանի խոռոչի եւ աչքերի ճարպային հյուսվածքի հետ փորձերը տվել են նմանատիպ արդյունքներ:

Հիմա Ֆիպսը եւ նրա գործընկերները փորձում են անաշխատունակ Thy1-ի դեպքում պարզել ճարպի կուտակման պատճառը: Մնում է նաեւ պարզել՝ արդյոք այդ սպիտակուցի արտահայտման տարբերությունները բնածին են, թե՞ դրանք փոխվում են ներքին բազմաթիվ գործոնների փոխազդեցության պատճառով:

Գիտնականները նաեւ սկսել են աշխատել ճարպակալման դեմ դեղամիջոցի (պեպտիդ Thy1) ստեղծման վրա եւ նույնիսկ իրենց գյուտի համար արտոնագրային հայտ են ներկայացրել:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել