• Latest news

Նոր դեղամիջոցն արդյունավե՞տ է ՄԻԱՎ-ի բուժման համար

20 հունվարի, 2015  18:15

Ռոքֆելերի համալսարանի եւ Aaron Diamond AIDS Research Center-ի հետազոտողներին հաջողվել է ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նոր դեղամիջոց մշակել:

Մեր օրերում ՄԻԱՎ-ի վարակների բուժման համար կիրառվում է հատուկ հակառետրովիրուսային թերապիա, որը բարելավում է հիվանդի կյանքի որակը եւ նրան թույլ չի տալիս մյուսներին եւս վարակել: Սակայն խնդիրն այն է, որ այդ դեղամիջոցները պետք է անընդհատ ընդունել՝ բաց չթողնելով ոչ մի հաբ, որը շատ հիվանդների համար գրեթե անհնար է: Cabotegravir կոչվող նոր դեղամիջոցը կարող է լուծել այս խնդիրը, քանի որ կարիք չկա այն ամեն օր ընդունել. բավական է միայն երեք ամիսը մեկ ներարկում կատարել:

ՄԻԱՎ-ը բոլոր վիրուսների նման զարգանում է՝ ինքն իրեն բազմացնելով եւ, այպիսով, մեր մարմնի բջիջները վերածելով ՄԻԱՎածին փոքրիկ գործարանների:

Հակառետրովիրուսները միջամտում են ՄԻԱՎ-ի բազմապատկվելու կարողությանը: Դեղամիջոցներն օգտագործվում են ոչ միայն ՄԻԱՎ-ի վիրուսն այսպես ասած «վախի մեջ պահելու համար», այլեւ կարող են կանխարգելիչ միջոց լինել այն մարդկանց համար, ովքեր վիրուսով վարակվելու մեծ հավանականություն ունեն: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ավելի քան քսան հաստատված հակառետրովիրուսային դեղամիջոցներ գոյություն ունեն, եւ հենց որ հիվանդն անցում է հակառետրովիրուսային ռեժիմին, դա ամենալավ տարբերակն է, որից նա կարող է կառչել: Դժբախտաբար, սա շատերի համար դժվար է, բայց հետազոտողները պնդում են, որ Cabotegravir-ը կարող է լուծել այդ խնդիրը:

Նոր հետազոտության համաձայն՝ Cabotegravir-ի թիրախը ֆերմենտն է, որը ՄԻԱՎ-ի վիրուսն օգտագործում է ինքն իրեն բջջային գենոմի մեջ ինտեգրելու համար: Նոր դեղամիջոցի առավելությունն այն է, որ նա գործում է ամիսներ շարունակ։

Հետազոտության մասնակից,  պրոֆեսոր Մարտին Մարկովիցի խոսքով այս պահին հավանականության ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ դեղամիջոցը փորձարկման երկրորդ փուլն է անցնում: Եթե այն հաջողությամբ ավարտվի, դեղամիջոցը կփորձարկվի բարձր ռիսկայնության խմբին պատկանող մարդկանց շրջանում: Թեստերը ցույց են տվել նաեւ, որ Cabotegravir-ի ներարկումները 90 տոկոսով արդյունավետ են պաշտպանել կապիկներին ՄԻԱՎ-ի նման վիրուսի հեշտոցային փոխանցումից նույնիսկ կրկնվող բարձր չափաբաժինների դեպքում:

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու ցույց տալու համար, որ այս դեղամիջոցն օգնում է կանխել ՄԻԱՎ-ը: Մեր հույս այն է, որ այն մի օր կարող ենք առաջարկել բարձր սպառնալիքի տակ գտնվող թե´ կանանց, թե´ տղամարդկանց՝ որպես ՄԻԱՎ-ի կանխարգելման լրացուցիչ տարբերակ»,-նշել է Մարկովիցը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է