• Latest news

Ընկերների հետ զբոսանքը կարող է օգնել կանխել կաթվածը, ինֆարկտը եւ քաղցկեղը

20 հունվարի, 2015  23:55

Ընկերների հետ զբոսանքը ոչ միայն հաճելի զբաղմունք է, այլեւ, ինչպես պարզվում է, առողջության համար օգտակար: Ինչպես պարզել են Իսթ Անգլիայի համալսարանի գիտնականները, ընկերների հետ հաճախակի զբոսանքները նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների, կաթվածների, դեպրեսիաների եւ նույնիսկ քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

British Journal of Sports Medicine-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ընկերների հետ հաճախակի զբոսանքներն իջեցնում են զարկերակային ճնշումը, կարգավորում են զարկերակի հաճախականությունը եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ մարմնի զանգվածի ցուցիչը: Հաճախ զբոսնող մարդիկ նաեւ հազվադեպ են դեպրեսիաների ենթարկվում եւ, ընդհանուր առմամբ, նստակյաց կյանք վարող մարդկանցից ավելի առողջ են:

Այդպիսի եզրակացության հանգելու համար պրոֆեսորներ Սառա Հանսոնը եւ Էնդի Ջոնսը վերլուծել են 42 հետազոտության արդյունքները, որոնց 14 երկրից 1843 մարդ է մասնակցել:

 «Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ խմբերով հավաքվող մարդիկ ավելի արագ եւ շատ են քայլում, քան եթե միայնակ կքայլեին: Այդպիսի զբոսանքն առողջությունը պահպանող լավագույն միջոցներից մեկն է», -ասել է Սառա Հանսոնը:

Մասնագետները մարդկանց խորհուրդ են տալիս շաբաթական գոնե 150 րոպեի ընթացքում ոչ բարդ ֆիզիկական վարժություններ կատարել, պարել կամ էլ քայլել: Սակայն մարդկանց մեծամասնությունը ֆիզիկական ակտիվությանը շաբաթական նույնիսկ 30 րոպե էլ չի հատկացնում, իսկ յուրաքանչյուր տասներորդ մարդը ամսվա կտրվածքով քայլում է միայն հինգ րոպե:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել