• Latest news

30 օրվա ընթացքում անխուսափելի մահվան վերաբերյալ թեստ է առաջարկվել

24 հունվարի, 2015  12:01

Ավստրալացի գիտնականները թեստ են մշակել, որը թույլ է տալիս որոշել՝ արդյոք տարեց մարդիկ հիվանդանոց ընկնելուց հետո 30 օրվա ընթացքում կմեռնեն։ Մասնագետների կարծիքով այդ թեստը նրանց հնարավորություն կընձեռի տուն գնալ եւ հրաժեշտ տալ մտերիմներին։ Բացի դրանից, այդպիսի հետազոտության ներդրումը թույլ կտա խուսափել բուժման անհարկի ծախսերից։ Նախագիծը ներկայացվել է Supportive & Palliative Care ամսագրում։

Բժիշկները 112 հատուկ հետազոտություն են ուսումնասիրել եւ որոշել՝ կոնկրետ որ թեստերն ու հարցերն ավելի լավ կկանխատեսեն անխուսափելի մահը։ Նրանք ընդամենը 29 ցուցանիշ են հաշվի առել (տարիքը, առողջական վիճակը, հիվանդության զարգացման փուլը, շտապօգնության դիմելու նախորդ փորձերը եւ այլն)։ Վերջնական թեստը ցույց է տալիս մոտակա 30 օրվա ընթացքում մահանալու շանսերը (տոկոսային հարաբերությամբ)։

«Անխուսափելի մահը հաղթահարելու փորձերն առողջապահության ոլորտում ծայրահեղ ծախսերի են հանգեցնում։ Բժիշկները հաճախ են  թանկարժեք եւ թերապիայի վտանգավոր տեսակների դիմում, որը չի ազդում հիվանդության արդյունքի վրա, նվազեցնում է հիվանդի կյանքի որակը եւ ձախողման դեպքում բուժաշխատողների մոտ ֆրուստրացիա է առաջացնում»,-հայտարարել է հետազոտության հեղինակ Մագնոլիա Կարդոնա-Մորելը(Magnolia Cardona-Morrel) Նոր Հարավային Ուելսի ավստրալիական համալսարանից։

Գիտնականների կարծիքով, նոր թեստը կօգնի բժիշկներին եւ բուժքույրերին, որոնց հանդեպ հիվանդների բարեկամները ճնշում են գործադրում՝ պահանջելով ամեն գնով փրկել հիվանդների կյանքը։ Ինչպես The Telegraph-ն է հաղորդում, բացի դրանից, թեստն, ըստ էության անբուժելի հիվանդներին թույլ կտա ընտրություն կատարել հիվանդանոցի եւ տան միջեւ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է