• Latest news

Ինչո՞ւ երկարատեւ քաղցից հետո չի կարելի շատ ուտել

27 հունվարի, 2015  19:12

Գիտությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ այս կամ այն պատճառով մի քանի օրերի կամ շաբաթների ընթացքում քաղցած մնացած մարդիկ հանկարծակի մահացել են, հենց սկսել են բնականոն սնվել: Ինչո՞ւ են նրանք մահացել: Եվ ինչո՞ւ երկարատեւ քաղցից հետո չպետք է շատ ուտել: Այս հարցերի պատասխանները NEWS.am Medicine-ի թղթակիցը պարզել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի հետ զրույցում:

Ինչպես մենք արդեն պարզել ենք, մահանալ հնարավոր է նաեւ «սովորական» շատակերությունից, որի արդյունքում մարսողական համակարգը ծանրաբեռնվում է, ուղեղից եւ սրտից արյան արտահոսք է տեղի ունենում, որը որոշ դեպքերում կարող է սրտի հանկարծակի կանգ առաջացնել: Պարզվում է՝ եթե երկար ժամանակ քաղցած մնալուց հետո մարդիկ շատ ուտեն, ռիսկերն զգալիորեն կաճեն այսպես կոչված «վերասնման համախտանիշի» պատճառով (“refeeding syndrome”):

Բանն այն է, որ երկարատեւ քաղցից հետո (երկար է համարվում 7 եւ ավելի շատ օրերի ընթացքում քաղցը) օրգանիզմում որոշ փոփոխություններ են տեղի ունենում, եւ այն սկսում է հյուծվել: Այդպիսի վիճակում գտնվող մարդը եթե շատ ուտի, նրա օրգանիզմում ավելի, ոչ պակաս վտանգավոր փոփոխություններ տեղի կունենան, որոնց արդյունքում սիրտը կարող է կանգնել:

Գաստրոէնտերոլոգի խոսքով այդպիսի բան տեղի է ունեցել, օրինակ, բանտարկյալների հետ, որոնք, երկարատեւ զրկանքներից հետո վերջապես հայտնվելով հարազատների կողքին, սկսել են կտրուկ լավ սնվել, եւ նրանցից ոմանք հանկարծակիորեն մահացել են:

Եթե Դուք մի քանի օրերի ընթացքում թերսնվել եք կամ ընդհանրապես ոչինչ չեք կերել (օրինակ՝ ծոմ եք պահել), հիշեք, որ դրանից հետո անմիջապես չի կարելի ուտել. հետեւանքները կարող են ողբալի լինել: Մասնագետի խոսքով երկարատեւ քաղցից հետո պետք է աստիճանաբար սկսել սնվել: Ավելին, ցանկալի է դա բժիշկների հսկողության ներքո կատարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել