• Latest news

Բիլ Գեյթսը երեխաների պատվաստումների համար 1,55 միլիարդ դոլար կհատկացնի

28 հունվարի, 2015  10:35

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պատրաստվում է Պատվաստումների եւ իմունիզացիայի համընդհանուր դաշինքին աղքատ երկրների երեխաների պատվաստումների համար 1,55 միլիարդ դոլար հատկացնել: Դա ավելին է, քան Մեծ Բրիտանիայի կառավարությունն է հատկացնելու:

Բեռլինում երկուշաբթի օրը տեղի է ունեցել ԳԱՎԻ դաշինքի գիտաժողովը, որտեղ Գեյթսը հայտարարել է, որ իր եւ կնոջ համատեղ Bill and Melinda Gates Foundation (B&MGF) հիմնադրամն աղքատ երկրների երեխաների պատվաստումների համար 1,55 միլիարդ դոլար կհատկացնի: Միեւնույն ժամանակ Մեծ Բրիտանիան խոստացել է մի քիչ պակաս՝ 1,5 միլիարդ հատկացնել:

Ընդհանուր առմամբ, դոնորները խոստացել են 7,54 միլիարդ դոլար տրամադրել, եւ այդ միջոցները կուղղվեն 2016-2020 թթ. տարբեր երկրների 300 միլիոն երեխայի պատվաստումներին: Բիլ Գեյթսը, ում հիմնադրամը վերջին 15 տարիներին արդեն ԳԱՎԻ դաշինքին 4 միլիարդ դոլար է հատկացրել,  դոնորների խոստացած 7,54 միլիարդ գումարն «անհավատալի» առաջընթաց է անվանել:

Ներկայումս ԳԱՎԻ դաշինքը ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖի, Համաշխարհային բանկի եւ այլ բարեգործական ընկերությունների համաձայնությամբ արդեն ամբողջ աշխարհում մոտավորապես 500 միլիոն երեխայի՝ թոքաբորբի, հեպատիտ Ց-ի, կարմրուկի եւ մի շարք այլ հիվանդությունների դեմ պատվաստումներ է իրականացրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել