• Latest news

16 ամսական երեխան «Սպունգ Բոբ» է կուլ տվել

28 հունվարի, 2015  18:50

Սաուդյան Արաբիայում 16-ամսական երեխային հիվանդանոց են տեղափոխել, քանի որ վերջինս առարկա է կուլ տվել: Մեծ է եղել բժիշկների զարմանքը, երբ ռենտգենյան ճառագայթի միջոցով նրանք տղայի կերակրափողում լայն ժպիտով եւ լեզուն հանած «Սպունգ Բոբ» են նկատել:

Պարզվել է, որ դժբախտ «Սպունգ Բոբը» տղայի քրոջ կախովի խաղալիքն է եղել: Սկզբում ռենտգենյան կողմնային ճառագայթը հստակորեն ցույց չի տվել երեխայի կերակրափողում հայտնված առարկան:

«Հետո ես դիմացից նայեցի եւ շոկի մեջ ընկա: «Սպունգ Բոբ»,-ճչացի ես: Ես ապշած էի՝ տեսնելով խաղալիքի երեւացող մանրամասները՝ պեպենները, կոշիկները, մատները»,-տղայի բժշկի՝ Գոֆրան Աժիլի (Ghofran Ageely) խոսքերը փոխանցում է Fox News-ը:

Բժիշկներն առանց որեւէ բարդությունների տղայի կոկորդից հեռացրել են խաղալիքը, եւ վերջինս տուն է գնացել:

Լինում են դեպքեր, երբ կուլ տված առարկաները մարսողության շնոհիվ դուրս են գալիս երեխաների մարմնից, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են խցանվել մարմնում եւ վիրահատական միջամտություն պահանջել:

Ծնողները պետք է անմիջապես բժշկի դիմեն, եթե կասկածում են, որ իրենց երեխան որեւէ առարկա է կուլ տվել: Այդպիսի դեպքերում երեխաները կարող են փսխել, ստամոքսում ցավ զգալ, հազալ, խռխռացնել եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել