• Latest news

Հավասարակշռության կորուստը կանխող 3 վարժություն

1 փետրվարի, 2015  19:36

Հավասարակշռության ամրապնդումն սկսվում է մեր անձնական գիրոսկոպը ձեւավորող երեք տարբեր սենսորներից: Մեր ներքին լսողությունը, մեր տեսողությունը եւ մկանա-նյարդային ընդունիչները պատասխանատու են մեր հավասարակշռության համար:  Եթե այդ ընկալիչներից որեւէ մեկի ֆունկցիան խախտվում է, խաթարվում է նաեւ մեր հավասարակշռությունը:

Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները պնդում են, որ ուղեղի աշխատանքը այնքնան կարեւոր է մեր հավասարակշռության համար (նաեւ մարմնի համար), որքան ֆիզիկական վարժությունները:

Եւս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ կոնքազդրի կոտրվածքների 90 տոկոսը հավասարկշռության կորստի եւ ընկնելու պատճառով է տեղի ունենում: Հավասարակշռությունը հատկապես կարեւոր է տարեցների համար, ուստի հոգեպես ակտիվ լինելն ընկնելուց խուսափելու համար շատ կարեւոր է:

Ահա մտքի եւ մարմնի երեք վարժություն, որոնք կօգնեն խուսափել հավասարակշռության կորստից եւ ընկնելուց.

Տայ-Չի

Այս վարժությունը, որը չինական ավանդական բժշկության ծագում ունի, ներառում է մի շարք դանդաղ վարժություններ, որոնք խորը շնչելու վրա են հմնված: Տայ-Չին կատարելու տարբեր ձեւեր կան, բայց հետազոտությունը ցույց է տվել, որ այս տարբերակը կրճատում է սթրեսը՝ մեծացնելով ճկունությունը, դիմացկունությունը եւ երկարակեցությունը:

Ցի-գուն

Ցի-գունը ներառում է մի շարք ֆիզիկական դիրքեր, շնչառական տեխնիկաներ եւ կենտրոնացած միտք: Ոմանք այս ձեւը Տայ-Չիի եւ Յոգայի հիբրիդ են անվանում: Վարժության անվան առաջին արմատը «կյանքի ուժ» կամ «կենսական էներգիա» է նշանակում, երկրորդը՝ էներգիայի զարգացում: Մի հետազոտություն ցույց է տվել, որ Ցի-գունով զբաղվելու դեպքում կրծքի քաղցկեղը ճառագայթային թերապիայով բուժող կանանց մոտ կրճատվում են ախտանշանները:

Յոգա

Յոգայի նպատակը մեր կյանքի բոլոր շերտերն ինտեգրելու եւ հավասարակշռելու մեջ է, որի շնրոհիվ մեր մարմինը, միտքը, սիրտը, ինտելեկտը եւ ոգին միմյանց հետ ներդաշնակ են ընթանում: Ֆիզիկական դիրքերը, որոնք հայտնի են ասանա անունով, մեզ միացնում են մեր կենտրոնական եսին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է