• Latest news

Չինաստանում թռչնագրիպով հիվանդների թիվը հասել է 30-ի

1 փետրվարի, 2015  17:02

Չինաստանի Գուանդուն նահանգում H7N9 վիրուսով հիվանդների թիվն այս տարեսկզբից հասել է 30-ի: Ցզեյան քաղաքում թռչնագրիպ ախտորոշմամբ 48-ամյա հիվանդ է մահացել, եւս մի քանի հիվանդ կրիտիկական վիճակում է:
Մասնագետները ենթադրում են, որ վարակի դեպքերի մեծ մասի պատճառը կենդանի թռչնի հետ մարդկանց շփման արդյունք է:
Գուանդունում ներկայում զանգվածաբար ոչնչացնում են այն ֆերմաների հավերին եւ ընտանի այլ թռչուններին, որտեղ հիվանդության օջախներ են հայտնաբերվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շուկաներում համատարած արգելվել է կենդանի թռչունների առեւտուրը:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ Չունցզե տոնի՝ լուսնային օրացույցով նոր տարվա մոտենալու հետ բնակչության շրջանում վտանգավոր հիվանդությունն արագորեն կարող է տարածվել: Այն նշվելու է փետրվարի 19-ին: Չինացիների տոնական սեղանին անպայման հավով պատրաստված ուտեստ է լինում, իսկ շատերը նախընտրում են հենց կենդանի հավ գնել:

Չինաստանում առաջին անգամ մարդու մոտ թռչնագրիպ ախտորոշվել է 2013 թվականի մարտին: Անցյալ տարի H7N9 վիրուսով հիվանդացել է ավելի քան 120 մարդ, որոնցից 39-ը մահացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել