• Latest news

Աուտիզմը հնարավոր է բացահայտել երեխայի աչքերի շարժման միջոցով

10 փետրվարի, 2015  11:54

Բրիտանացի բժիշկները հայտարարել են, որ աուտիզմի առաջացման հնարավորությունը կարելի է պարզել երեխայի աչքերի միջոցով. երեխաները, որոնք ավելի արագ են շարժում աչքերը, ավելի հակված են աուտիզմ ունենալուն:

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Medical Research Council կենտրոնի մասնագետները նման հետեւություն արել են 6—ից 8 ամսական 104 երեխայի շրջանում անցկացրած ուսումնասիրության արդյունքում:  Գիտնականները, մասնավորապես, հետեւել են, թե ինչպես են երեխաները շարժում բիբերը նկարներ նայելիս: Պարզվել է, որ առողջ երեխաները բիբերը շարժել են յուրաքանչյուր երկու վայրկյանը մեկ, իսկ բիբերն ավելի հաճախ շարժած երեխաների խմբում հետագայում աուտիզմը երեք անգամ ավելի շատ է ախտորոշվել:

Մասնագետները միաժամանակ նշում են, որ չպետք է եզրակացություն անել միայն մեկ՝ վերոնշյալ չափորոշիչով: Այդուհանդերձ, նրանք հուսով են, որ այս բացահայտումը կարող է զգալիորեն օգնել աուտիզմի հայտնաբերմանն ավելի վաղ տարիքում:

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Խանգարումն ազդում է ուղեղի բնականոն աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական շփումների եւ հաղորդակցվելու հմտությունների զարգացման գործընթացը: Աուտիզմ ունի յուրաքանչյուր 88-րդ երեխան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել