• Latest news

Կինը մահացել է «Լորեալ» մազի ներկի առաջացրած սուր ալերգիայի պատճառով

18 փետրվարի, 2015  20:39

39-ամյա Ջուլի ՄաքԿաբը մահացել է  «Լորեալ» ֆիրմայի մազի ներկի առաջացրած սուր ալերգիայի պատճառով:  Լվանալով ներկած մազերը՝ կինը հանկարծակի բարձր բղավել է, եւ ասել ամուսնուն, որ չի կարողանում շնչել եւ մահանում է: Այնուհետեւ կինը կոմայի մեջ է ընկել, սակայն մահացել է միայն 12 ամիս անց՝ այդպես էլ գիտակցության չգալով:

Կինն ամեն ամիս ներկում էր մազերը մուգ շագանակագույն «L’Oreal Recital Preference» առաջին երանգի ներկով՝ ուշադրություն չդարձնելով դրա առաջացրած ալերգիկ երեւույթներին, որոնց պատճառով, սակայն, վերջին 6 տարվա ընթացքում մոտ 20 անգամ դիմել էր բժշկի: Բժիշկները, նույնիսկ չկասկածելով, որ այս ներկը կարող է մահացու վտանգ ներկայացնել, կնոջը միայն մաշկի բորբոքումը մեղմող քսուկներ էին նշանակում:

Ներկի վերջին օգտագործման ժամանակ կնոջ մոտ անաֆիլակտիկ ռեակցիա է ի հայտ եկել, որն էլ հանգեցրել է գլխուղեղի մահացու վնասվածքներին: Դա տեղի է ունեցել 2011թ. հոկտեմբերին, կինը կոմայի մեջ է մնացել մինչեւ 2012 թ նոյեմբերը, ինչից հետո մահացել է: Մահվան պաշտոնական պատճառը գլխուղեղի լուրջ վնասվածքներով պայմանավորված սրտի աշխատանքի դադարումն է: Ալերգոլոգները համաձայնվում են եւ հաստատում, որ մազի ներկը իսկապես կարող է սուր ալերգիա առաջացնել դրանում առկա քիմիական բաղադրիչների պատճառով:

Այժմ գործով հետաքննություն է իրականացվում: Քննիչ Ջեոֆֆ Ֆելի խոսքով՝ սա մազի ներկի պատճառով արձանագրված մահվան երկրորդ դեպքն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել