• Latest news

Տղամարդու մատների երկարությունը կարող է պատմել կանանց հանդեպ նրա վերաբերմունքի մասին

21 փետրվարի, 2015  20:11

Տղամարդկանց մոտ, ի տարբերություն կանանց, ցուցամատը սովորաբար ավելի կարճ է մատանեմատից: Պարզվում է, որ տղամարդու մատների երկարությունը կարող է շատ բան պատմել այն մասին, թի ինչպես է նա վերաբերվելու կանանց, պնդում են Մաքգիլի համալսարանի գիտնականները:

Նրանք այս եզրակացության են եկել 155 տղամարդ ներառող հետազոտությունից հետո: Քսան օրվա ընթացքում մասնագետները հետեւել են, թե ինչպես են գիտափորձի մասնակիցները համագործակցում այլ մարդկանց հետ: Դրանցից ոմանք սիրում էին վիճել, ուրիշները, ընդհակառակը, փորձում էին դուր գալ զրուցակից կանանց:

Մասնագետները պարզել են, որ ցուցամատի եւ մատանեմատի երկարության ավելի քիչ տարբերությամբ տղամարդիկ երեք անգամ ավելի քիչ էին վիճում կանանց հետ: Բացի այդ՝ նրանց վերաբերմունքը կանանց նկատմամբ երեք անգամ ավելի ուշադիր է՝ նշյալ մատների երկարության ավելի քիչ տարբերություն ունեցողներրի հետ համեմատած:

Նախկինում անցկացրած հետազոտությունները պարզել են, որ այդ մատների երկարության հարաբերակցությամբ կարելի դատել տղամարդու հորմոնների՝ մասնավորապես տեստոստերոնի՝ մոր որովայնում պտղի վրա ազդելու աստիճանի մասին: Ինչքան քիչ է տարբերությունը այդ մատների միջեւ, այդքան քիչ են տղամարդու հորմոններն ազդում պտղի վրա:  Հավանաբար, հենց այդ նույն հորմոններն են ազդում տղամարդու վարքագծի վրա՝ նրան ավելի «սիրալիր» կամ հակառակը, կռավարար դարձնելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել