• Latest news

Էբոլյաի վիրուսը կարող է օդո՞վ տարածվել

21 փետրվարի, 2015  15:15

Երկար ժամանակ մասնագետները պնդում էին, որ Էբոլայի վիրուսը չի կարող օդով տարածվել՝ մարդուց մարդ փոխանցվելով միայն հիվանդի՝ վարակակիր կենսաբանական հեղուկի հետ անմիջական կոնտակտի դեպքում:

Գիտնականներն ուսումնասիրել են այս հարցին վերաբերվող նախորդ հետազոտությունները՝ փորձելով պարզել, ինչն է հայտնի վիրուսի մասին, իսկ ինչը՝ ոչ: Պարզվեց, որ գիտությունը Էբոլայի մասին զուտ մոտավոր պատկերացումներ ունի: Եվ բացառված չէ, որ որոշ դեպքերում այն փոխանցվում է հենց օդով՝ աղեստամոքային համակարգում արտադրվող եւ թոքերի միջոցով օրգանիզմ մուտք գործող մասնիկների միջոցով:

Հիշեցնենք, որ գիտնականների մեծամասնությունը պնդում է, որ Էբոլայի վիրուսը մուտացիայի է ենթարկվում, ինչպես եւ բոլոր մնացած վիրուսները: Մասնագետների պնդմամբ՝ մոտ ապագայում Էբոլան տարածվելու է օդով:

Այնումենայնիվ, գիտնականներից շատերը շարունակում են պնդել, որ վիրուսը փոխանցվում է միայն հիվանդի կենսաբանական հեղուկի հետ անմիջական կոնտակտի դեպքում եւ դրա օդակաթիլային փոխանցման հնարավորությունը չափազանց փոքր է:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են mBio միկրոկենսաբանության ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել