• Latest news

Ուսանողը դաջվածքների հեռացման համար քսուկ է ստեղծել

24 փետրվարի, 2015  19:22

Դաջվածքը հեռացնելը շատ ավելի բարդ է, թանկ ու ցավոտ, քան այն անելը: Սակայն ամեն ինչ կարող է փոխվել շնորհիվ 27 տարեկան ուսանող Ալեքս Ֆալքենհամի ստեղծած քսուկի: Այդ քսուկը հնարավորություն է ընձեռում հեռացնել դաջվածքը շատ արագ ու անցավ եւ հավելյալ ծախսեր չի պահանջում:

Պարզելու համար, թե ինչպես է ազդում քսուկը, հասկանանք, ինչ է իրենից ներկայացնում դաջվածքը: Ինչպես պարզաբանում է նյարդաբան Կլաուդիա Ագույարը, դաջվածք անելիս վարպետը  թանաքը հասցնում է մինչեւ մաշկի ամենախոր շերտերը հատուկ ասեղի միջոցով: Եվ, չնայած նրան, որ շատերը դաջվածքը արվեստ են համարում, մեր օրգանիզմն այն ընկալում է որպես ինտերվենցիա՝ սկսելով պայքարել դրա դեմ այնպես, ինչպես պայքարում է ինֆեկցիայի դեմ:

Իմունային համակարգը միանգամից արձագանքում է «ինֆեկցիային»՝ վարակման վայր ուղարկելով հատուկ բջիջներ՝ մակրոֆագներ, որոնք կլանում են թանաքը՝ տեղափոխելով այն դեպի ավիշներ, որտեղ էլ այն ոչնչացվում է: Սակայն ներկած ոչ բոլոր բջիջներն է հաջողվում սպանել, մնացածները դաջվածք են դառնում:

Օգտագործելով այս գիտելիքները՝ ուսանողը հատուկ քսուկ է ստեղծել, որը ստիպում է օրգանիզմին նորանոր մակրոֆագներ ուղարկել դաջված բջիջների մոտ: Նշվում է, որ այդ նոր մակրոֆագները պետք է ավարտին հասցնեն իմունային համակարգի սկսած գործը՝ հեռացնելով թանաքի մեծ մասը: Ընդ որում՝ մարդը ցավ չի զգում եւ նոր սպի կամ այրվածք չի ստանում՝ ի տարբերություն վնասվածքներ պատճառող դաջվածքի լազերային հեռացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել