• Latest news

Այս տարի Հայաստանում կարմրուկով հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել

24 փետրվարի, 2015  18:52

2015թ. հունվար-փետրվարին Հայաստանում կարմրուկով հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել։

Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին արձանագրվել է կարմրուկի 13 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են եղել Ռուսաստանից ժամանած հիվանդ անձի հետ: Արձանագրված 13 դեպքից 12-ը հաստատվել է լաբորատոր հետազոտությամբ, իսկ 1-ը` համաճարակաբանական կապով: Ժամանակին իրականացված հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ` կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվել:

Վերջերս աշխարհի մի շարք երկրներում նկատվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացում: 2014 թվականին գրանցվեց կարմրուկի դեպքերի աննախադեպ աճ` ԱՄՆ-ի 27 նահանգում արձանագրվեց կարմրուկի 644 դեպք: Հիվանդությունը սկսվեց Կալիֆոռնիա նահանգի Դիսնեյլենդից, որտեղ միաժամանակ վարակվել են 2 տասնյակից ավելի անձ` 8 ամսականից մինչեւ 21 տարեկան: Հետագայում հիվանդությունը լայնորեն տարածվեց երկրում: Հիվանդների քանակով Կալիֆոռնիայից հետո Արիզոնան էր, դեպքեր արձանագրվեցին նաեւ Յուտայի, Վաշինգտոնի, Կոլորադոյի, Օրեգոնի եւ Նեբրաքսի նահանգներում:

Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել նաեւ ԱՊՀ մի շարք երկրներում: Ղրղզստանում 2014 թվականին արձանագրվել է 318 դեպք, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից՝ արձանագրվել է կարմրուկի 151 դեպք: 2014 թվականի դեպքերի համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ Ղրղզստանում կարմրուկի դեպքերը նույն գենոտիպի են, ինչ՝ Ղազախստանում եւ Ռուսաստանում: Ուկրաինայում նույնպես արձանագրվել են կարմրուկի դեպքեր:

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, հարուցիչը Մորբիլի վիրուսն է (Morbillivirus): Հիվանդությունը սովորաբար սկսվում է տենդով, հազով, ռինիտով, կոկորդի ցավով, հետո միանում է ցանը: Կարմրուկի բարդություններից է թոքաբորբը, ուղեղի այտուցը, էնցեֆալիտը, որը կարող է առաջացնել ցնցումներ, խլություն եւ ուղեղի ախտահարում:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստանյութը միակ անվտանգ եւ արդյունավետ միջոցն է կարմրուկի կանխարգելման համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել