• Latest news

Օքսիտոցին հորմոնը կարող է օգնե՞լ բուժել ալկոհոլիզմը

26 փետրվարի, 2015  10:43

Առնետների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ օկսիտոցին հորմոնը ազդում է ալկոհոլի հանդեպ զգայունության վրա: Գիտնականները պնդում են, որ այս բացահայտումը կարող է օգնել բուժել ալկոհոլային կախվածությունը: Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հոդվածի հիմնական դրույթներին կարելի է ծանոթանալ New Scientist ամսագրում:

Օքսիտոցինը անմիջապես կրծողների գլխուղեղ էր ներարկվում: Այն չափաբաժինը, որը ներարկվում էր առնետներին, մոտ 150 անգամ գերազանցում էր այս հորմոնի բնական մակարդակը օրգանիզմում: Ներարկումից հետո կրծողներին մեծ քանակությամբ ալկոհոլ էին տալիս (1 լիտր գինուն համարժեք), սակայն ահռելի այդ չափաբաժինը ոչ մի կերպ չէր արտացոլվում կրծողների վարքի ու կոորդինացման վրա:

Ինչպես նշում են գիտնականները, ալկոհոլի ընդունումից հետո առնետների վարքը ոչնչով չէր տարբերվում ալկոհոլ չընդունած կրծողների վարքից: Սա կարող է կապված լինել օքսիտոցինի՝ ԳԱՄԹ-ի (գամմա-ամինոճարպային թթու) վրա ազդեցության հետ: Այս նյութը գլխուղեղում հիմնական կասեցնող, հարբածության էֆեկտ առաջ բերող գործոնն է: Մասնագետների պնդմամբ՝ արդեն մոտ ժամանակներս հնարավոր է հակաալկոհոլային միջոցների ստեղծում այս հորմոնի հիման վրա:

Օքսիտոցինը մեծ դեր է խաղում նաեւ սեռական վարքագծի եւ հասարակական համախմբվածության դրսեւորումներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել