• Latest news

Փորձագետ՝ Հայաստանում մենք չգիտենք, ինչով ենք սնվում

25 փետրվարի, 2015  16:39

Հայաստանում սպառողը չգիտի, ինչով է իրականում սնվում, նրան չեն տեղեկացնում, լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը։

Նա պարզաբանեց, որ աշխարհում գոյություն ունի սննդամթերքի վերահսկման երկու մոդել՝ ամերիկյանն ու եվրոպականը, եւ մշտապես վեճեր են ընթանում առ այն, թե որն է այդ երկուսից ավելի արդյունավետ։

Եվրոպանը, փորձագետի կարծիքով, ղեկավարվում է պետության՝ բնակչության առողջության մասին լիարժեք հոգ տանելու մասին սկզբունքով։ Սննդամթերքի անվտանգությունն այստեղ վերահսկվում է, վտանգավոր արտադրանքը պարզապես շուկա չի հասնում։ ԱՄՆ-ում այս հարցը մի փոքր այլ կերպ է լուծվում։ Սպառողն ինքն է որոշում, ինչով սնվել, բայց միեւնույն ժամանակ քաջատեղյակ է, թե ինչ է ներկայացնում իրենից այս կամ այն սննդամթերքը։ «Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մենք պարզապես չգիտենք, ինչով ենք սնվում», - նշեց բանախոսը՝ հավելելով, որ մեր երկրում սննդամթերքը չի տեսակավորվում։

Բ. Պիպոյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ սպառողների շահերի պաշտպանությունը  տնտեսվարող սուբյեկտ-սպառող հարաբերությունների կարգավորման առարկա է։ Այս ոլորտը համարվում է կարգավորված, երբ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվում է բիզնես ոլորտը, իսկ այդ ոլորտը ստեղծելու համար չորս գործոն է անհրաժեշտ՝ պետական աջակցություն եւ վերահսկողություն, հասարակական աջակցություն եւ հասարակական վերահսկողություն։ Վերջին տարիներին սոցցանցերի մասսայականացումը հանգեցրեց նրան, որ սննդամթերքի հասարակական վերահսկողության հարցում մենք 10 քայլ առաջ ենք գնացել նախորդ տարիների համեմատ։ Մոնիտորինգի համաձայն՝ սպառողների շահերին վերաբերվող հրապարակումների քանակը 2011 թվականի համեմատ աճել է 180 տոկոսով։

Իսկ ինչ վերաբերվում է պետական կարգավորմանը, ապա, փորձագետի խոսքով, մեր երկրում պետական աջակցության հիմնական դրսեւորումը վերահսկողության բացարձակ բացակայությունն է։ Այսինքն՝ կարեւորագույն երկու գործոն՝ պետական աջակցությունն ու պետական վերահսկողությունը պարզապես բացակայում են։ Դա, մասնագետի պնդմամբ, ի վերջո կհանգեցնի նրան, որ որոշ ժամանակ անց ոչ միայն սպառողների, այլ նաեւ տնտեսվարողների շահերի պաշտպանությունն անհնարին կդառնա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել