• Latest news

Ամերիկացի մահացած դերասանը երեք հոգու կյանք է փրկել՝ օրգանների դոնոր դառնալով

26 փետրվարի, 2015  17:24

«Սարսափի ամերիկյան պատմությունը» (American Horror Story) սերիալի դերասան Բեն Վուլֆը, որը մահացել է ՃՏՊ-ի արդյունքում, երեք հոգու կյանք է փրկել: Բանն այն է, որ դեռեւս մահվանից առաջ նա համաձայնվել է օրգանների դոնոր լինել:

Ինչպես հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով OneLegacy ոչ առեւտրային կազմակերպության ներկայացուցչին, դերասանն իր մահվան դեպքում համաձայնվել է լյարդի եւ երիկամների դոնոր լինել:  Նրա օրգաններն արդեն փոխպատվաստվել են երեք կանանց:

Վուլֆը մահացել է փետրվարի 24-ին Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում՝ ընտանիքի անդամներով շրջապատված: Նա հոսպիտալացվել էր ՃՏՊ-ից հետո:

«Բենը  ինձ ծանոթ մարդկանցից ամենաբարին էր, ամենաուշադիրը… Դոնոր դառնալու նրա համաձայնությունը զարմանալի չէ… Նա շատ կուրախանար, եթե իմանար, որ երեք մարդ է կարողացել փրկել», - նշել է դերասանի հայրը՝ Նիկոլաս Վուլֆը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել