• Latest news

Բժիշկները խորհուրդ են տալիս հղիներին զրուցել իրենց ապագա երեխայի հետ

27 փետրվարի, 2015  15:48

Մոր ձայնը, երբ նա զրուցում է իր որովայնում զարգացող երեխայի հետ, նպաստում է վերջինիս մոտ լեզվական հմտությունների զարգացմանը, պարզել են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները: Իսկ այն, որ երեխաները որովայնում զգում են մոր սրտի բաբախումը եւ լսում նրա բառերը, հայտնի էր վաղուց: Սակայն մինչ օրս պարզ չէր, ինչպես է դա ազդում երեխայի զարգացման վրա:

Գիտնականները վաղաժամ ծնված (հղիության 25-32-րդ շաբաթն ընկած ժամանակահատվածում ) 40 փոքրիկներին բաժանել են երկու խմբի: Նորմայի համաձայն՝ հետազոտության բոլոր մասնակիցները դեռեւս պետք է գտնվեին մոր որովայնում: Մեկ ամսվա ընթացքում առաջին խմբի փոքրիկները ամեն օր 3 ժամ շարունակ մոր ձայնի եւ սրտի բաբախումների ձայնագրությունն են լսել: Երկրորդ խումբը լսել է միայն հիվանդանոցային աղմուկը: 30 օր անց երեխաների ուղեղը սկանավորել են ՈւՁՀ-ի միջոցով:

Մոր ձայնը լսած փոքրիկների մոտ լսողական կեղեւը (խոսքի ընկալման համար պատասխանատու ուղեղի հատվածը) ավելի զարգացած էր, քան միայն հիվանդանոցի աղմուկ լսած նորածինների մոտ: Հետազոտողները պնդում են, որ մոր ձայնով ձայնագրությունները շատ արդյունավետ միջոց են վաղաժամ ծնվածների հետ աշխատելու համար:

Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս մայրերին խոսել երեխաների հետ, կամ երգել նրա համար հղիության ընթացքում: Գոյություն ունի նույնիսկ հատուկ դասընթաց ապագա մայրերի համար՝ Wombsong (որովայնային երգ): Այս մեթոդի կողմնակիցների խոսքով՝ երգելը օգնում է երեխայի հետ կապ հաստատել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել