• Latest news

Հասարակ բակտերիան տարեկան հազարավոր ամերիկացիների է սպանում

2 մարտի, 2015  10:52

Clostridium Difficile բակտերիան կամ C. Diff-ը մեկ տարվա ընթացքում գրեթե կես միլիոն ամերիկացու հիվանդանալու պատճառ է դարձել, նշվում է ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի (CDC)  հաշվետվության մեջ: Բժշկին այցելելու ընթացքում այս բակտերիայով վարակվելու պատճառով տարեկան միջինը 15 հազար մարդ է մահանում:

CDC-ն հայտնաբերեց, որ 2011 թվականին մոտ 29 հազար մարդ է մահացել Clostridium Difficile բակտերիայով վարակվելու պատճառով:

Սովորաբար Clostridium Difficile-ն կամ C. Diff-ը տարածված է հիվանդանոցներում, սակայն CDC նոր հետազոտությունը ենթադրում է, որ մարդիկ դրանով վարակվում են հիմնականում այլ բուժհաստատություններում: Գրեթե կես միլիոն մարդիկ, ովքեր վարակվել են այս հիվանդությամբ, պարզապես գնացել են բժշկի կամ ատամնաբույժի:

CDC-ն կոչ է արել բժիշկներին սահմանափակել հակաբիոտիկների նշանակումը  հիվանդներին, քանի որ ռիսկի խմբում գտնվում են այն մարդիկ, որոնք հակաբիոտիկներ են ընդունում կամ էլ վերջերս են ավարտել բուժման կուրսը:

C. Diff-ը, ինչպես հայտնի է, գտնվում է մարդու աղեստամոքսային համակարգում, բայց ակտիվանում է հակաբիոտիկների ազդեցության պայմաններում, որոնք բժիշկները նշանակում են ինֆեկցիոն շատ հիվանդությունների բուժման համար: Այս կերպ աղեստամոքսային համակարգը զրկվում է օգտակար շատ բակտերիաներից, որոնք անհրաժեշտ են բալանսը պահպանելու համար, ինչի արդյունքում շեշտակի նվազում է իմունիտետը, հաղորդում է CDC-ն:

Բակտերիան կայում է ձեռքի ստերիլիզացնող քսուկների նկատմամբ, այն կենդանի է մնում տարբեր իրերի մակերեսին՝ ներառյալ կահույքն ու հիվանդանոցային սպիտակեղենը:

CDC պաշտոնատար անձինք այս շաբաթ հաստատել են, որ բժիշկները պարտավոր են ձեռնոցներ ու անձնական պաշտպանության այլ միջոցներ օգտագործել հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել