• Latest news

Սրտի աշխատանքի հետ կապված 5 անսպասելի ախտանիշ

3 մարտի, 2015  13:46

Ախտորոշել սրտի կամ որեւէ այլ օրգանի աշխատանքի խանգարումներ կարող է միայն բժիշկը: Սակայն ինչպե՞ս իմանալ, երբ է  պետք  դիմել բժշկի:

Ներքոնշյալ ախտանիշները, որոնց մասին է գրում Foxnews.com-ը, կարող են մատնանշել սիրտ-անոթային համակարգի խանգարումները:

Ուժեղ հոգնածություն

Խոսքը այն հոգնածության մասին չէ, որն ի հայտ է գալիս անքուն գիշերներից հետո, այլ շատ ուժեղ հոգնածության մասին, որը ոչ մի կերպ չի անցնում:  Նյու Յորքի սրտի եւ անոթների ինստիտուտի մասնագետ Սյուզաննա Շթայնբաումի խոսքով՝ այսպիսի հոգնածությունը կարող է սրտի հետ կապված խնդիրների արդյունք լինել՝ չնայած այն բանի, որ շատերն այս հոգնածությանը ուշադրություն չեն դարձնում:

Այտուցված ոտքեր

Ոտքերը կարող են այտուցվել մի շարք պատճառներով՝ որոնց թվում են հղիությունը, անոթների վարիկոզ լայնացումը, ֆիզիկական ակտիվություն չներառող կենսակերպը: Սակայն, եթե ոտքերն այտուցվում են, դա, հնարավոր է, խոսում է սրտային անբավարարության մասին: Եթե նմանատիպ խնդիր ունեք, խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Սուր ցավեր քայլելիս

Եթե Ձեր ոտքերի եւ ազդրերի մկանները ցավում են քայլելիս կամ կծկումներ են ի հայտ գալիս, ուրեմն հնարավոր է պերիֆերիկ անոթների ախտահարում: Այս ախտանիշի պատճառ կարող են լինել, իհարկե, նաեւ այնպիսի կենսակերպը, որի պայմաններում Դուք օրվա մեծ մասը նստած եք անցկացնում, բայց, այնումենայնիվ, ավելորդ չէր լինի խորհրդակցել բժշկի հետ:

Հաճախակի գլխապտույտներ

Գլխապտույտը կարող է մի շարք պատճառներ ունենալ, որոնք ոչ մի կերպ կապված չեն սրտի աշխատանքի հետ: Դրանցից են չափազանց ինտենսիվ մարզումները, անեմիան, ներքին ականջի հետ կապված խնդիրները: Սակայն երբեմն գլխապտույտների պատճառ է դառնում զարկերակային բարձր ճնշումը: Այդ պատճառով, եթե դուք նման ախտանիշներ ունեք, այցելեք բժշկի:

Հեւոց

Այս ախտանիշը ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ավելորդ քաշի բացակայության պայմաններում կարող է խոսել միան սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել