• Latest news

Նյու Յորքի առնետները կարող են դառնալ ժանտախտի տարածողներ

4 մարտի, 2015  16:01

Մասնագետները Նյու Յորքի առնետների վրա բնակվող մակաբույծների հետազոտություն են իրականացրել: Արդյունքները ցույց են տվել, որ այդ մակաբույծները պատկանում են տիզերի այն տեսակին, որը ժամանակին բուբոնային ժանտախտի տարածման պատճառ է դարձել:  Ուսումնասիրության արդյունքները լույս են տեսել Тhe Journal of Medical Entomology ամսագրում:

Մասնագետներն ուսումնասիրել են նյույորքյան առնետների վրա բնակվող տիզերի ու ոջիլների 6500 նմուշ: Հետազոտությունը թույլ տվեց գիտնականներին ոչ միայն հայտնաբերել պաթոգեն բակտերիաները, որոնք տարածում են միջատները, այլ նաեւ պարզել, որ առնետների վրա մինչ օրս ապրում են «առնետային հարավային տիզ» տեսակի տիզերը: Հենց այս տիզերն են միջնադարյան Եվրոպայում բուբոնային ժանտախտի համաճարակի հարուցիչ եղել: 

Մասնագետները պնդում են, որ նմանատիպ հետազոտություններ չեն անցկացվել 1920 թվականներից սկսած եւ այդ պատճառով իրենց աշխատանքի արդյունքներն անչափ կարեւոր են: Ժամանակակից աշխարհում ժանտախտը տարեկան սպանում է 2 500 մարդ: Իսկ դա նշանակում է, որ եթե այս հիվանդության բակտերիաները որեւէ կերպ հայտնվեն Նյու Յորքի առնետների տիզերի վրա, ժանտախտը կրկին կսկսի տարածվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է