• Latest news

Անմիզապահության դեմ պայքարող դեղը որոշել են օգտագործել ցրված սկլերոզի բուժման համար

5 մարտի, 2015  11:36

Գիտնականները պարզել են, որ սոլիֆենցին դեղամիջոցը, որն օգտագործվում է միզապարկի հիպերակտիվության բուժման համար, կարող է արագացնել նյադաթելիկների միելինային շերտի վերականգնումը: Իսկ հենց այս պրոցեսն է խանգարված ցրված սկլերոզով եւ մի շարք այլ հիվանդություններով տառապող մարդկանց մոտ: Սոլիֆենացինը դասվում է մխոլինոռեցեպտորների անտագոնիստների շարքին:  Հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Neuroscience ամսագրում:

Հետազոտության առաջատար հեղինակը Ֆրեզեր Սիմին է (Fraser J. Sim) Նյու Յորքի Բուֆալոյի համալսարանից: Գիտնականներն ելնում են այն կանխավարկածից, որ միելինային թաղանթի ձեւավորման խանգարումները ցրված սկլերոզի դեպքում կապված են  օլիգոդենդրոցիտներին նախորդող բջիջների տարբերակման խափանման հետ: Նշենք, որ օլիգոդենդրոցիտներն են պատասխանատու միելինային թաղանթի ձեւավորման համար: Գիտափորձի ժամանակ Սիմն ու նրա ընկերները պարզեցին, որ երրորդ տիպի մուսկարինային ռեցեպտորի ձեւավորումը օլիգոդենդրոցիտներին նախորդող բջիջների մակերեսին կասեցնում է տարբերակման գործընթացը:

Այնուհետեւ լաբորատոր մկների վրա իրականացրած գիտափորձերը ապացուցել էին, որ այս ռեցեպտորի աշխատանքի կասեցումը սոլիֆենացինի միջոցով հանգեցնում է օլիգոդենդրոցիտների տարբերակման վերսկսմանը եւ միլիենի արագացված ձեւավորմանը: Մասնագետները  գիտափորձում ներառել էին սեփական միելինի արտադրման խնդիրներով տառապող մկներին: Դրանց փոխպատվաստվել էին մարդու օլիգոդենդրոցիտներին նախորդող բջիջները: Սոլիֆենացինի ազդեցությամբ կենդանիների օրգանիզմում փոխպատվաստած բջիջները ավարտին հասցրեցին տարբերակումը՝ սկսելով վերականգնել նյարդաթելիկների միելինային թաղանթը: Այս գործընթացւ հանգեցրեց կենդանիների ինքնազգացողության բարելավմանը:

Հեղինակներն ընդգծում են, որ իրենց կողմից առաջ քաշած միելինային ստիմուլյացիայի մեթոդը հիմնված է մարդու նկատմամբ կիրառելի դեղի վրա: Ուսումնասիրության հաջորդ փուլը ցրված սկլերոզով տառապող մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումներն են

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել