• Latest news

Մարտի 6-ին ասպիրինն առաջին անգամ գրանցվել է որպես առեւտրային ապրանքանիշ

6 մարտի, 2015  17:40

Ասպիրինը՝ ացետիլսալիցիլաթթուն, այսօր ներառված է առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած կարեւորագույն դեղամիջոցների  ցանկում: Աշխարհի երկրների մեծամասնությունում այն համարվում է կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոց: Այսօր ասպիրինը կիրառվում է որպես ցավազրկող, ջերմիջեցնող եւ հակաբորբոքային դեղամիջոց:

Ացետիլսալիցիլաթթուն առաջին անգամ սինթեզվել է Շարլ Ֆրեդերիկ Ժերարի կողմից 1853 թվականին, ընդ որում՝ որպես ասպիրինի հումք օգտագործվել է ուռենու կեղեւը: Տարիներ անց՝ 1897 թվականի օգոստոսի 10-ին, Bayer AG ընկերության լաբորատորիաներում աշխատող Ֆելիքս Հոֆմանը առաջին անգամ բժշկության համար կիրառելի ձեւի ասպիրին է ստացել: Նա այս բացահայտումն արել է ռեվմատիզմով տառապող իր հոր համար դեղամիջոց փնտրելիս:

1899 թվականի մարտի 6-ին ասպիրինը գրանցվել է որպես առեւտրային ապրանքանիշ՝ ազդարարելով արդյունավետ ցավազրկողների դարաշրջանի մեկնարկը:

Այսօր ասպիրինը օգտագործվում է ոչ միայն որպես ցավազրկող, ջերմիջեցնող եւ հակաբորբոքային, այլ նաեւ որպես արյունը ջրիկացնող միջոց՝ կանխելով պրոստագլանդինների եւ տրոմբոկսանների սինթեզը: Որոշ տվյալներով՝ այն օգնում է նաեւ կանխել մի շարք ուռուցքաբանական հիվանդություններ, որոնցից են կրծքագեղձի եւ հաստ աղիքի քաղցկեղը:

Ասպիրինը նաեւ լայնակի կիրառվում է ոչ կայուն ստենոկարդիայի դեպքում: Դրա այս բուժիչ հատկության մասին հայտնի դարձավ 1983 թվականին, երբ New England Journal of Medicine  ամսագրում լույս տեսավ մի հոդված, որը պատմում էր ասպիրինի՝ որպես միոկարդի կաթվածը կանխարգելող դեղորայքի արդյունավետությունը ապացուցած հետազոտության մասին:

Իր բոլոր օգտակար հատկությունների հետ մեկտեղ ասպիրինը նաեւ կողմնակի ազդեցություն եւ մի շարք հակացուցումներ ունի: Այդ պատճառով պետք է օգտագործել այն միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո՝ խուսափելով չարաշահումից: Ասպիրինի օրական անվտանգ չափաբաժինը կազմում է 4 գրամ, իսկ այդ չափաբաժնի գերազանցումը երբեմն կարող է հանգեցնել երիկամների, ուղեղի, թոքերի եւ լյարդի պաթոլոգիաների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է