• Latest news

Ճարպակալումը պայմանավորել են մարմնի ցածր ջերմաստիճանով

23 մարտի, 2015  19:46

Բավականաչափ ներքին ջերմություն ստեղծելու կենսաբանական հատկության խափանումները կարող են ճարպակալման համաճարակի պատճառ լինել, ենթադրում են Բոլոնյան համալսարանի մասնագետները:

Մարմնի ներքին նորմալ ջերմաստիճանը կազմում է 37 աստիճան եւ կախված չէ արտաքին միջավայրի ջերմաստիճանից կամ ֆիզիկական վարժություններից: Մարմնի ջերմաստիճանը կարգավորվում է հիպոտալամուսի կողմից: Դրա կազմում կան գլխուղեղով անցնող արյան ջերմաստիճանի նկատմամբ զգայուն ընկալիչներ: Բացի այդ, մաշկի ջերմային ռեցեպտորները եւս տեղեկություններ են հավաքագրում ջերմաստիճանի մասին եւ փոխանցում այն հիպոտալամուսին՝ տեղյակ պահելով ջերմային փոփոխությունների մասին: Հետազոտության հեղինակները կարծում են, որ որոշ մարդկանց մոտ խաթարված է բավականաչափ ներքին ջերմություն ստեղծելու կենսաբանական հատկությունը:

Մասնագետները այն կարծիքին են, որ ճարպակալումը անմիջականորեն կապված է ցերեկային ժամերին մարմնի ջերմաստիճանի անկման հետ: Մարմնի ջերմաստիճանի անկումը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի կողմից որպես ջերմության աղբյուր օգտագործվող կալորիաների քանակի վրա, ինչն իր հերթին նպաստում է ավելորդ քաշի գոյացմանը:

Հետազոտության արդյունքները հիմնված են ավելորդ քաշով մարդկանց ներքին ջերմաստիճանի վերլուծության տվյալների վրա, որոնք համեմատվել են նորմալ քաշով մարդկանց ցուցանիշների հետ: Ճարպակալում ունեցող բոլոր հետազոտվողների մոտ մարմնի ջերմաստիճանն ավելի ցածր էր:

«Մեր նախնական տվյալներըը խոսում են այն մասին, որ ճարպակալումը կապված է օրվա ընթացքում ի հայտ եկող մարմնի ջերմային կարգավորման խնդիրների հետ, որոնք կարող են հանգեցնել քաշի ավելացմանը օրգանիզմի էներգիայի պահպանման հաշվին», - նշում է հետազոտության հեղինակ Դանիելա Գրիմալդին (Daniela Grimaldi):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել