• Latest news

Ռեգեներատիվ բժշկությունը կարող է օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում

24 մարտի, 2015  23:55

Շագանակագեղձի քաղցկեղի բուժումից հետո որոշ տղամարդիկ բախվում են էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրի հետ: Որոշ մարդկանց մոտ խնդիրը լուծվում է ինքն իրենով, իսկ ուրիշներին կարող է օգնել ռեգեներատիվ բժշկության նոր տեխնոլոգիան, որը դրական արդյունքներ արձանագրեց կենդանիների վրա իրականացված գիտափորձերի ժամանակ:

Պրոցեդուրայի ժամանակ առնանդամ է ներարկվում լիպոսակցիայի արդյունքում ստացած հատուկ նյութ՝ ստրոմալ-անոթային ֆրակցիան: Պարզվել է, որ այս բուժումը  նույնքան արդյունավետ է նյարդային վնասվածքներով պայմանավորած էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում, որքան ճարպային հյուսվածքներից ստացած ցողունային բջիջների ներարկումը: Սակայ ճարպային հյուսվածքներից ստացած ցողունային բջիջների ներարկումն իր վտանգավոր կողմերն ունի, քանի որ, բացառված չէ, որ որոշ դեպքերում ցողունային բջիջները կարող են ուռուցքի վերածվել: Այդ պատճառով բժիշկները կարծում են, որ անմշակ ստրոմալ-անոթային ֆրակցիայի օգտագործումը շատ ավելի անվտանգ է, էժան եւ, կարեւորը, պակաս արդյունավետ չէ: 

Հետազոտության ընթացքում բժիշկները փորձարկել են բջիջների երկու տեսակի ազդեցությունը 40 մկների օրգանիզմի վրա, որոնց բաժանել էին 3 խմբի: Առաջին խմբի կրծողներին ներարկել էին ճարպային հյուսվածքներից ստացած ցողունային բջիջները, երկրորդ խմբի մկներին՝ անմշակ ստրոմալ-անոթային ֆրակցիան, իսկ երրորդ խումբը ոչ մի նյութ չէր ստացել: 4 շաբաթ անց բժիշկները պարզեցին, որ, երրորդ խմբի համեմատ, առաջին երկու խմբի մկների մոտ էրեկտիլ ֆունկցիայի բարելավում էր նկատվում:

Աայ հետազոտության արդյունքները, հեղինակների խոսքով, ռեգեներատիվ բժշկության զարգացման գործում շատ մեծ առաջընթաց են: Հիշեցնենք, որ ռեգեներատիվ բժշկության հիմնական նպատակը վնասված հյուսվածքները, նյարդերն ու օրգանները վերականգնելու միջոցների հայտնաբերումն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել