• Latest news

Ամերիկյան դեղագործները Ալցհեյմերի դեմ պայքարող նոր դեղորայք են ստեղծել

25 մարտի, 2015  10:39

Biogen Idec ամերիկյան ընկերությունը հայտնել է Ալցհեյմերի բուժման աշխարհում առաջին իրապես օգնող դեղորայքի ստեղծման մասին: Biogen Idec ընկերության բաժնետոմսերը դեկտեմբերից արդեն իսկ թանկացել են 50%, եւ դեղորայքի հաջող վաճառքի դեպքում կարող են միլիարդավոր դոլարներ արժենալ:

Դեկտեմբերին ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նրանց նոր «Ադուկանումաբ» դեղորայքը թույլ է տալիս զգալիորեն կանխել կոգնիտիվ խախտումները հիվանդների մոտ՝ կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքներով: Օրերս Նիցայում կայացած միջազգային կոնֆերանսի ընթացքում, որը նվիրված էր Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդություններին, տեղի ունեցավ դեղորայքի թեստավորման վերջնական արդյունքների հրապարակումը:

«Ադուկանումաբը» (BIIB037) նախատեսված է ուղեղը ամիլոիդ կուտակումներից մաքրելու համար, որոնք, ինչպես ընդունված է կարծել, հիշողության վատթարացման եւ Ալցհեյմերի բացասական մի շարք այլ հետեւանքների պատճառ են:

«Ադուկանումաբի» փորձարկման առաջին փուլը 166 հիվանդ էր ներառում, որոնց պատահականության սկզբունքով դեղի տարբեր  չափաբաժիններ էին նշանակվում կամ պլացեբո: Դեղորայքը ոչ միայն դանդաղեցնում էր կոգնիտիվ գործառույթների վատթարացումը, այլ նաեւ զգալիորեն մաքրում էր ուղեղը ամիլոիդ կուտակումներից, եւ, ինչքան բարձր էր չափաբաժինը, այդքան արդյունավետ էր դեղորայքը: Կոգնիտիվ գործառույթների գնահատման համար հիվանդները հատուկ 30 բալ նախատեսող թեստեր էին անցնում: Միջինում այն մարդիկ, որոնք պլացեբո են ընդունել, մեկ տարի անց 3.14 բալ պակաս էին ստանում, դեղորայքի առավելագույն չափաբաժինն ընդունածները՝ 0.58 բալ պակաս, մնացածները՝ 0.75 բալ պակաս:

Բժիշկների խոսքով՝ նոր դեղորայքի ազդեցությունը ոչ միայն համապատասխանում էր մասնագետների ակնկալիքներին, այլ որոշ դեպքերում նաեւ գերազանցում էր դրանք՝ հիվանդության զարգացումը կանխելու տեսանկյունից: Որոշակի վտանգ է ներկայացնում, սակայն կողմնակի ազդեցությունը, որը կարող է ի հայտ գալ առավելագույն չափաբաժինն ընդունելու դեպքում:

Ընկերությունը պատրաստվում է լայնածավալ փորձարկումներ անցկացնել այս տարվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել