• Latest news

Ջրի քլորացումը կարող է հակաբիոտիկների նկատմամբ կայունության պատճառ դառնալ

26 մարտի, 2015  11:40

Քլորով մշակած ջուրը կարող է հակաբիոտիկների նկատմամբ կայունության պատճառ դառնալ, հայտնում են ԱՄՆ առաջատար գիտաշխատողների խմբի մասնագետները:

Գիտնականները բացառիկ գիտափորձ են անցկացրել, որի արդյունքները ներկայացրել են Ամերիկայի քիմիական ասոցիացիայի 249-րդ նիստին: Պարզվեց, որ քլորացված ջրում կարող են ձեւավորվել նոր, դեռեւս անհայտ հակաբիոտիկներ, եւ դրանց օգտագործումը ջրի հետ միասին կարող է մարդկանց մոտ հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ձեւավորել: Այդ պատճառով պետք է ջուրը վարակազերծելու նոր միջոց գտնել:

Ինչպես նշում է Օլյա Կինը Հյուսիային Կարոլինայի համալսարանից, քլորացված ջուրը դեղամիջոցների եւ հակաբիոտիկների հիմնական աղբյուրն է, եւ ջրի վարակազերծումը չի կարող մաքրել ջուրը այս բոլոր նյութերից:

Բժիշկ Քինն ու նրա գործընկերները մի շարք լաբորատոր փորձարկումներ են իրականացրել քլորով եւ դոկսիցիկլինով մշակած ջրի հետ: Պարզվել է, որ դոկսիցիկլինի ավելացումը քլորացված ջրին ուժեղացնում էր վերջինիս հակաբիոտիկ հատկությունները:

Հիշեցնենք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը ժամանակակից գիտության լրջագույն խնդիրներից մեկն է: ԱՀԿ մասնագետների խոսքով՝ եթե չլուծվի կայունության հարցը, մոտ ապագայում հասարակ բակտերիաները կարող են սկսել սպանել մարդկանց:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել