• Latest news

Պե՞տք է արդյոք կանայք «քաղցկեղային գեներ» հայտնաբերելու հետազոտություն անցնեն

25 մարտի, 2015  19:51

Անջելինա Ջոլիի հետ կատարվածից հետո բազմաթիվ մարդիկ իմացան BRCA1 եւ BRCA2 գեների մասին, եւ շատերին սկսեց հետաքրքրել, արդյոք բոլորը պետք է գենետիկական սքրինինգ անցնեն՝ պարզելու համար, որքան է ապագայում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Քլիվլենդի կլինիկայի բժիշկ Չարիս Էնգի խոսքերով՝ BRCA1 մուտացիայի ենթարկված գեն ունեցող կանանց դեպքում ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը մոտ 40 տոկոս է, այնինչ այդ գենը չունեցող կնոջ մոտ՝ ընդամենը 1.4 տոկոս: Բժշկի խոսքով՝ քաղցկեղի հավանականությունը նվազեցնելու միակ հնարավորությունը՝ ձվարանների եւ ֆալոպյան փողերի հեռացումն է:

Քանի որ այդ գեների մուտացիան վտանգավոր է, որոշ գիտնականներ խորհուրդ են տալիս 30-անց կանանց գենետիկական հետազոտություն անցնել, սակայն, բժիշկ Էնգի խոսքով, չնայած նրան, որ այս սքրինինգները կարող են օգնել հնարավորինս շատ մուտացիաներ հայտնաբերել մինչեւ այն պահը, երբ դրանք քաղցկեղի վերածվեն, նույնիսկ այնպիսի երկիր, ինչպիսին է ԱՄՆ–ն, գլոբալ սքրինինգներին դեռեւս պատրաստ չէ:

Բժշկի խոսքով՝ առաջին հերթին պետք է հետազոտվեն այն կանայք, որոնք գտնվում են ռիսկի խմբում, օրինակ, աշքենազ հրեաները, որոնց մոտ, պարզվում է, BRCA1 եւ BRCA2 գեների մուտացիայի հավանականությունը բավականին բարձր է: Կարեւոր դեր է խաղում նաեւ ընտանեկան անամնեզը: Եթե կնոջ ընտանիքում կրծքի կամ ձվարանների քաղցկեղ կա, կինը համարվում է ռիսկի խմբում ընդգրկված:

Իսկ ի՞նչ է պետք անել կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար: Բժիշկ Էնգի խոսքով՝ առաջին հերթին կարեւոր է կրթությունը: Եթե կինը բավականաչափ տեղեկացված է, նա ի զորու կլինի հասկանալ ընտանեկան անամնեզի ողջ կարեւորությունը եւ բժշկին կպատմի բարեկամների հիվանդությունների մասին՝ այդպես մասնագետին հնարավորություն տալով ճիշտ բուժում ընտրել եւ ճիշտ հետազոտությունների ուղեգրել նրան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել