• Latest news

Մահացած սրտի առաջին փոխպատվաստումը Եվրոպայում հաջող է անցել

27 մարտի, 2015  15:37

Քեմբրիջշիրի (Մեծ Բրիտանիա) Փափվորտի կլինիկայի վիրաբույժները իրականացրել են մահացած սրտի Եվրոպայում առաջին փոխպատվաստումը:

Սովորաբար այսպիսի փոխպատվաստումների ժամանակ օգտագործվում է դոնորների սիրտը, որոնց ուղեղը մահացած է, սակայն սիրտը դեռեւս շարունակում է աշխատել: Իսկ այս դեպքում սիրտը վերցրվել է կլինիկական մահ տարած դոնորից՝ նախապես համոզվելուց հետո, որ այն ի վիճակի է աշխատել, որից հետո փոխպատվաստվել է 60-ամյա Հուսեյն Ուոլւկանին Լոնդոնից:

Հիվանդի խոսքով՝ վիրահատությունից հետ նա իրեն լավ է զգում, եւ ամեն օր բարելավվում է իր ինքնազգացողությունը: Հուսեյնը սրտի նոպա է տարել 2008 թվականին: Այդ օրվանից ի վեր նա դժվարությամբ է կարողանում քայլել եւ որեւէ բան անել: Վիրահատությունից հետո շատ բան է փոխվել, Հուսեյնը արդեն կարողանում է քայլել:

Անցած տարի վիրաբույժներն արդեն օգտագործել են «մահացած» երիկամները, թոքերն ու լյարդը, սակայն սրտի դեպքում ամեն ինչ մի փոքր այլ էր, քանի որ այն կարող էր հեշտությամբ վնասվել՝ կորցնելով աշխատելու ունակությունը: Համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է, վիրաբույժները վերականգնել են սրտի սնուցումը արյունով դոնորի մահից 5 րոպե անց, այնուհետեւ սիրտը տեղադրել են հատուկ սարքավորման մեջ, որպեսզի պահպանվի դրա աշխատունակությունը մինչեւ փոխպատվաստումը:

Այս վիրահատության շնորհիվ մասնագետները պարզել են, որ պարտադիր չէ, որպեսզի սիրտը կենդալի լինի փոխպատվաստում իրականացնելու համար: Այս հանգամանքը նոր հեռանկարներ է բացում՝ ի զորու լինելով զգալիորեն ավելացնել պոտենցիալ դոնորների քանակը, ինչի շնորհիվ հանարավոր կլինի բազմաթիվ կյանքեր փրկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել