• Latest news

Ինչո՞վ է պայմանավորված «մշուշն» ուղեղում մշտական հոգնածության համախտանիշի դեպքում

1 ապրիլի, 2015  13:36

Ուղեղում մշտական «մշուշի» զգացողությունն ու մտքի սրության հետ կապված խնդիրներն ի հայտ են գալիս քրոնիկ հոգնածության համախտանիշ ունեցող մարդկանց մոտ այն պատճառով, որ նրանց ոսկրածուծի մեջ կուտակվում են նույն այն մոլեկուլները, որոնք քրոնիկ բորբոքում են առաջացնում մարմնի մյուս մասերում: Երկար ժամանակ գիտնականներին չէր հաջողվում պարզել այս համախտանիշի զարգացման պատճառը, եւ շատ մասնագետներ սկսեցին պնդել, որ այն հոգեբանական բնույթ ունի:

Մեդի Հորնիգը (Mady Hornig) Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից եւ նրա գործընկերները վերջերս հայտնաբերել են, որ իրականում քրոնիկ հոգնածության համախտանիշը զարգանում է կենսաբանական պատճառներով` իմունային համակարգի՝ մշտական արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատելու հետեւանքով (http://med.news.am/arm/news/5204/qronik-hognatsutyan-sindromy-kensabanakan-bnuyt-uni.html):

Իր նոր աշխատությունում Հորնիգը որոշել է պարզել, ինչի հետ են կապված քրոնիկ հոգնածության ամենատարածված ախտանիշները՝ «մշուշը» գլխում, կենտրոնանալու հետ կապված խնդիրները, ինտելեկտուալ ունակությունների թուլացումը: Գիտնականները մի քանի տասնյակ կամավորներից բաղկացած խումբ են հավաքել: Կամավորների մի մասը ոչ այնքան վաղուց էր ձեռք բերել համախտանիշը, մյուս մասը տառապում էր դրանով երեք տարվա ընթացքում, իսկ առողջ մարդիկ վերահսկողական խումբն էին կազմել: Նմանատիպ խնդիրներ ունեն նաեւ ցրված սկլերոզով տառապող մարդիկ, այդ պատճառով հոդվածի հեղինակները եւս մի խմբում առանձնացրել են այդ հիվանդությունն ունեցողներին:

Ինչպես պարզվել է, քրոնիկ հոգնածության համախտանիշով տառապող մարդկանց ոսկրածուծի մեջ առկա են նույն այն մոլեկուլները, որոնք Հորնիգն ու նրա գործընկերները հայտնաբերել են արյան եւ հյուսվածքների մեջ նախորդ հետազոտությունների ընթացքում: Դրանց մի մասը՝ ներառյալ ազդանշանային սպիտակուց հանդիսացող էոտակսինը, որի պարունակության բարձր մակարդակը պայմանավորում է ուղեղի ծերացումն ու ինտելեկտուալ ունակությունների անկումը, հայտնաբերվել են ցրված սկլերոզով տառապող հիվանդների ոսկրածուծի մեջ:

«Այժմ մենք գիտենք, որ նույն այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում քրոնիկ հոգնածության համախտանիշ ունեցող մարդկանց իմունային համակարգում, կարելի է գտնել նաեւ կենտրոնական նյարդային համակարգում: Իմունային համակարգի աշխատանքում այս փոփոխությունները կարող են մի շարք նյարդաբանական խնդիրներ առաջ քաշել՝ վերջույթներում թուլության զգացումից մինչեւ մշուշ գլխի մեջ», - նշել է Հորնիգը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել