• Latest news

Հոգնածությունը՝ վահանաձեւ գեղձի հիվանդության ախտանի՞շ

11 ապրիլի, 2015  22:29

Մշտական հոգնածությունը շատերը կապում են քնի պակասի հետ, սակայն այն ոչ միշտ է դրանով պայմանավորված: Քլիվլենդի կլինիկայի մասնագետների պնդմամբ՝ հոգնածությունը կարող է խոսել վահանաձեւ գեղձի խնդիրների մասին:

Վահանաձեւ գեղձը գտնվում է մեր պարանոցի ներքեւի մասում եւ պատասխանատու է մարմնի ջերմաստիճանի կարգավորման, սրտի ռիթմի եւ նյութափոխանակության համար: Եթե այն ախտահարվում է, օրգանիզմը զրկվում է էներգիայից եւ մարդու համար ավելի դժվար է դառնում շարունակել անել այն, ինչ նա անում է մշտապես:

Ավելի հաճախ վահանաձեւ գեղձի քաղցկեղը հանդիպում է միջին տարիքի կանանց մոտ եւ ի հայտ է գալիս աուտոիմունային պրոցեսների արդյունքում (իմունիտետը սկսում է ընկալել գեղձը որպես օտարածին մարմին եւ գրոհում այն, ինչի արդյունքում այն դադարում է անհրաժեշտ քանակությամբ հորմոններ արտադրել):

Հիպոտերիոզի (վահանաձեւ գեղձի հորմոնի պակաս) հիմնական ախտանիշներն են մշտական հոգնածությունը, մազաթափությունը, ավելորդ կիլիգրամները:

Մյուս դեպքում գեղձը սկսում է շատ ակտիվ աշխատել եւ ավելի մեծ քանակությամբ հորմոններ արտադրել, քան անհրաժեշտ է սրտին: Այս դեպքում հիմնական ախտանիշներն են, հոգնածությունից բացի, սրտի արագացված աշխատանքը եւ նյարդայնությունը:

Էնդոկրինոլոգ Բետուլա Խաթիփօգլուի խոսքով՝ այս երկու հիվանդություններն էլ ազդում են օրգանիզմի գործառույթների վրա՝ զրկելով այն էներգիայից: Այդ պատճառով, եթե Ձեզ անհանգստացնում է մշտական հոգնածությունը, որը չի անցնում քնելուց հետո, իմաստ ունի հետազոտել վահանաձեւ գեղձը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել