• Latest news

Չորս կիլոգրամանոց առնանդամով տղամարդը չի կարողանում սեքսով զբաղվել

11 ապրիլի, 2015  23:49

Չորս կիլոգրամանոց առնանդամով Միշա Շտունցը սիլիկոնային ներարկումների միջոցով առնանդամի մեծացման մի քանի վիրահատությունների է ենթարկվել: Այժմ նրա առնանդամն այնքան մեծ է, որ նա չի կարողանում սեքսով զբաղվել:

Նրա առնանդամի քաշը տատանվում է 3- 4.5 կգ միջակայքում, իսկ դրա երկարությունը կազմում 22.8 սմ, 9 սմ հաստության պարագայում: Բեռլինի բնակիչը պնդում է, որ սիլիկոնային ներարկումներ է արել այն պատճառով, որ մեծ առնանդամով իրեն ավելի լավ է զգում: Հատկանշական է, որ սիլիկոնային այս իմպլանտները ոչ մի լրացուցիչ ֆիզիկական հաճույք չեն պատճառում: Ավելին՝ դրանք զգալիորեն բարդացնում են Միշայի կյանքը:

Մասնավորապես, նա նորմալ էրեկցիա չի ունենում: Չնայած նրան, որ հսկայական այս առնանդամը զգալիորեն սահմանափակում է Միշայի սեռական կյանքը, տղամարդը պնդում է, որ կարողացել է ավելի կրեատիվ դառնալ ննջարանում:

«Դու չես կարողանում սեքսով զբաղվել, երբ այդքան մեծ առնանդամ ունես, - նշում է Միշան, - համենայնդեպս, ոչ բոլոր կանանց հետ: Սակայն կան այլ բաներ, որոնք կարելի է անել»:

Առնանդամի ձեւափոխման նկատմամբ հետաքրքրությունը ծագեց Միշայի մոտ 20 տարի առաջ, երբ նրան էրեկցիայի համար հատուկ պոմպ նվիրեցին: Սկզբում նա այն փորձարկում էր միայնակ, իսկ երբ ինքնագնահատականը բավականաչափ աճեց, Միշան դիմեց բժշկական համալսարանի ծանոթ մի ուսանողի՝ առնանդամը մեծացնելու համար: Այդ օրվանից ի վեր նա մի քանի ներարկումներ է արել: Ընդ որում՝ սկզբում նրան ներարկել են աղի լուծույթ, իսկ այնուհետեւ՝ սիլիկոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է