• Latest news

Շներն ախտորոշելու են շագանակագեղձի քաղցկեղը

13 ապրիլի, 2015  17:49

Իտալացի մասնագետները սենսացիոն հայտարարությամբ են հանդեեւ եկել: Իրականացրած հետազոտությունների ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ շները կարող են հիվանդների մեզի միջոցով դեպքերի 98 տոկոսում ախտորոշել շագանակագեղձի քակցկեղը: Փաստացի, այս կենդանինենրը քաղցկեղի դիագնոստիկայի ավելի լավ միջոց են, քան լաբորատոր հետազոտությունները:

Միլանի Humanitas Clinical and Research Centre-ի գիտնականները շների մի խմբի ծանթացրել են 900 տաղամարդու մեզի անալիզներին, որոնցից 360-ը շագանակագեղձի քաղկցեղ ունեին: Կենդանիները 98 տոկոս ճշգրտությամբ ախտորոշել են հիվանդությունը: Փորձագետները այս փորձարկման արդյունքները սենսացիոն են համարում եւ կոչ անում հնարավորինս արագ սկսել կիրառել ախտորոշման այս նոր մեթոդը:

«Հետազոտության արդյունքները ցնցող են, - նշում է բժիշկ Կլեր Գեեւթը Medical Detection Dogs բրիտանական ասոցիացիայից, - մենք եւս մեկ անգամ համոզվում ենք, որ շները կարող են ախտորոշել մարդկանց ուռուցքային հիվանդությունները: Հատկապես ոգեւորիչ է այն փաստը, որ ճիշտ  ախտորոշումների ցուցանիշն այս դեպքում անչափ բարձր է՝ նույնիսկ հաշվի առնելով այն, ինչքան տպավորիչ են ժամանակակից տեխնոլոգիաները»:

Հետազոտությունների ընթացքում իրենց ունակություններն են ցուցադրել գերմանական երկու հովվաշուն: Դրանցից մեկն աչքի ընկավ 98.7 տոկոս ճշգրտությամբ, մյուսը՝ 97.6: Հետազոտության հեղինակները պնդում են, որ շները կարողանում էին տարբերել շագանակագեղձի քաղցկեղ ունեցողների մեզը դրանում պարունակվող օրգանական որոշ նյութերի հիման վրա:

Այժմ, սւակայն դեռեւս անհասկանալի է, ինչպես են շները դրսեւորելու իրենց այս ունակությունները առօրյա պրակտիկայում: Ավելի վաղ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ շները ախտորոշում են քաղցկեղը 93 տոկոս ճշգրտությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել