• Latest news

Գիտնականներին հաջողվել է զգացումներն ուժեղացնող պահպանակ ստեղծել

13 ապրիլի, 2015  23:49

University of Wollongong համալսարանի ավստրալիական գիտնականները նոր հեղափոխական պահպանակ են ստեղծել:

Նոր նմուշի պահպանակները օժտված են այնպիսի ֆունկցիաներով, ինչպիսին են քսուկի ավտոմատ հավասարաչափ բաշխումը եւ նույնիսկ էլեկտրահաղորդիչ են, ինչը թույլ է տալիս նվազեցնել անցանկալի հղիության եւ սեռավարակների հավանականությունը:

Նոր տեխնոլոգիան մշակվել է Ռոբերտ Գորկինի ղեկավարած մի խումբ գիտնականների կողմից, որը դեռեւս 2013 թվականին $100 000 դրամաշնորհ է ստացել սկզբունքորեն նոր պահպանակներ ստեղծելու համար: Դեռեւս այն ժամանակ Գորկինը հայտարարեց, որ պետք է պահպանակներ ստեղծել նոր նյութից, որն էլ օգտագործվում է այժմ:

Գիտնականների խոսքով՝ նրանց պետք էր այնպիսի նյութ, որն օժտված է նույն հատկանիշներով, ինչ լատեքսը, սակայն մարմնի կողմից շատ ավելի հաճելի է ընկալվում: Պարզվեց, որ հիդրոգելը շատ ավելի հեշտ եւ հաճելի է օգտագործման համար: Բացի այդ՝ այն կանխարգելում է կենսաբանական մոլեկուլների փոխանցումը:

Հիդրոգելը վաղուց է հայտնի գիտությանը, սակայն վերջերս այն հայտնվել է ուշադրության կենտրոնում, երբ սկսվեց դրա օգտագործումը աչքի պրոտեզների եւ արհեստական անոթների ստեղծման համար: Նոր պահպանակը շուտով կհայտնվի շուկայում, քանի որ այժմ գիտնականները պատրաստվում են նոր փորձարկումներ անցկացնել՝ պարզելու համար, ինչքանով է այս նյութը անվտանգ եւ ունակ է արդյոք պաշտպանել հիվանդությունների տարածումից: Բացի այդ՝ անհրաժեշտ է պարզել, ինչքանով հաճելի կլինի դրա օգտագործումը, ինչը նույնպես կարեւոր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել