Բրիտանացի Հառլի Սթրիտը պնդում է, որ ընկույզի օգնությամբ կարելի է կանխարգելել սպիտակ մազերի ի հայտ գալը:
Փորձագետի խոսքով՝ նույնիսկ ամենաորակյալ շամպունները կամ մազերի խնամքի այլ միջոցները ունակ չեն բարելավել մազածածկույթի վիճակը, եթե մարդը սխալ է սնվում: Մազերի համար նախատեսված կարեւոր նյութերի միակ ազբյուրը սննդամթերքն է:
Մասնավորապես՝ հենց ամենօրյա բալանսավորված սննդակարգի միջոցով է տրիխոլոգը խորհուրդ տալիս պայքարել սպիտակ մազերի դեմ:
«Մազերի բնական գույնը պահպանելու եւ սպիտակ մազերից ապահովագրվելու միակ միջոցը բալանսավորված սննդակարգն է: Ընկույզի կանոնավոր օգտագործումը կարող է տարկետել սպիտակ մազերի ի հայտ գալը», - մեջբերում են մասնագետին լրատվամիջոցները:
Ինչպես նշում է տրիխոլոգը, ընկուզեղենում պարունակվում է պղինձը՝ մելանինի ձեւավորման համար անհրաժեշտ միներալը, որը մազերին գույն է հաղորդում:
«Այն, որ ընկուզեղենն այս առումով շատ օգտակար է, կասկածից վեր է, այն օմեգա-3 ճարպաթթուներ եւ վիտամին E է պարունակում, որոնք դրական են անդրադառնում մազերի առողջության վրա», - մանրամասնում է Հառլի Սթրիտը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր