• Latest news

Յոգան օգնել է 320 կիլոգրամանոց տղամարդուն վերադարձնել ինքնագնահատականը

15 ապրիլի, 2015  19:36

Ամերիկացի Ռիչարդ Վիդմարկը, որը կշռում է գրեթե 320 կգ, համացանցի աստղ է դարձել յոգայի շնորհիվ: Այն ոչ միայն օգնեց տղամարդուն նիհարել, այլ նաեւ փոխեց նրա ինքնագնահատականը:

38-ամյա տղամարդը մի երկու ամիս առաջ որոշեց զբաղվել յոգայով, քանի որ մտածեց, որ այն կօգնի նիհարելու հարցում: Ռիչարդն իսկապես կարողացավ մի քանի կիլոգրամ կորցնել, բայց յոգան չէր, որ օգնեց նրան հայտնի դառնալ: Փոխարենը յոգան օգնեց նրան փոխվել հոգեպես:

Ֆեյսբուքյան իր էջում Ռիչարդը պատմել է, թե ինչքան ժամանակ պահանջվեց սեփական մարմնի հանդեպ ատելությունը հաղթահարելու համար եւ ինչքան իմաստուն է նա դարձել յոգայի իր մազչի շնորհիվ:

Երբ Ռիչարդը տեսել է իրեն հայելում յոգայով զբաղվելիս, զզվանք է զգացել ինքն իր հանդեպ, սակայն ժամանակի ընթացքում այդ զգացմունքն անցել է, եւ Ռիչարդն էլ հասկացել է, որ յոգան հարմար է ցանկացած մարդու համար:

Վիդմարկի խոսքով՝ նա փորձում էր սննդի միջոցով հաղթահարել իր կազմվածքի հետ կապված բարդույթները: Սակայն դա ոչ մի կերպ չէր փոխում նրա կազմվածքը: Տարիների ընթացքում նա սկսեց ընկերներ կորցնել, ինչի արդյունքում ավելացավ ազատ ժամանակը, որն էլ Ռիչարդը ծախսում էր հիմնականում իր սիրելի դեսերտների վրա:

Մի ինչ-որ պահին թախիծն այնքան է խորացել, որ Ռիչարդը նույնիսկ փորձել է ինքնասպանություն գործել: Սակայն այնուհետեւ, զբաղվելով յոգայով, դարձել է հումակեր, սեփական բլոգ ու Youtube ալիք է բացել  համացանցում: Առայժմ յոգայի միջոցով տղամարդը նիհարել է 10 կգ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել