• Latest news

Նյարդաբանները բացատրել են, ինչու է Խոդորը Game of Thrones սերիալից միայն մեկ բառ արտասանում

16 ապրիլի, 2015  16:45

Game of Thrones հեռուստասերիալի Խոդորին հիշում են շատերը: Նա տարբեվում է նրանով, որ արտասանում է միայն մեկ բառ՝ «Խոդոր»: Մասնագետների խոսքով՝  Ջորջ Մարտինի գրքի հերոսը տառապում է նյարդաբանական այնպիսի հիվանդությամբ, ինչպիսին է էքսպրեսիվ աֆազիան:

Առաջին անգամ այս հիվանդությունը նկարագրել է ֆրանսիացի բժիշկ Պոլ Բրոկան տարօրինակ մի հիվանդի հանդիպելուց հետո: Վերջինս աչքի էր ընկնում նրանով, որ, միանգամայն նորմալ նյարդային համակարգ ունենալով, կարողանում էր արտասանել միայն մեկ բառ՝ «Տան»: Հիվանդի մահվանից հետո բժիշկը հերձում է իրականացրել և պարզել, որ վնասված էին ուղեղի ձախ կիսագնդի ճակատային մասի հյուսվածքները: Երկու տարվա ընթացքում բժիշկը հետազոտել է նմանատիպ խնդիրներ ունեցող 12 հիվանդի և արձանագրել նույն արդյունքները:

Նյարդաբանները մինչ օրս փորձում են պարզել, որ ֆունկցիաների համար է պատասխանատու ուղեղի այս հատվածը (որն, ի դեպ, անվանել են «Բրոնկսի հատված»): Հետազոտությունների մեծամասնությունը ցույց է տվել, որ այս հատվածի վնասվածքները հանգեցնում են նրան, որ մարդը կորցնում է երկար ու կապակցված նախադասություններ կառուցելու հնարավորությունը: Իսկ ՄՌՏ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս հատվածն ակտիվ է, երբ մարդը ինչ-որ հանձնարարություններ է կատարում, որոնք կապված են լեզվական հմտությունների հետ, ինչպես նաև ընկալում է շարժումներն ու ժեստերը: Հարկ է նշել, սակայն,  որ ուղեղի այս հատվածի վնասվածքներով ոչ բոլոր մարդկանց մոտ է էքսպրեսիվ աֆազիան նույնքան սուր դրսևորվում, որքան Խոդորի մոտ: Շատերը կարողանում եմ պարզ նախադասություններ կառուցել, օրինակ՝ «Աննա, շուն, ման տալ», ինչը նշանակում է, որ հիվանդը տեսել է Աննային, որը ման էր տալիս իր շանը:

Մասնագետների խոսքով՝ ուղեղի այս հատվածը կարող է վնասվել նաեւ  ինսուլտի դեպքում (համարվում է, որ ինսուլտ տարածների 12 տոկոսի մոտ զարգանում է աֆազիայի այս տեսակը, իսկ 25 տոկոսի մոտ՝ լեզվական աֆազիայի այլ տեսակներ), ինչպես նաև ուռուցքի, արյունազեղման կամ վնասվածքի պատճառով:

Այսպիսով, հավանական է, որ Խոդորը ուղեղի նմանատիպ վնասվածք ունի, որի պատճառով էլ ընդամենը մեկ բառ է արտասանում: Ինչպես է դա տեղի ունեցել, իհարկե, պարզ չի: Միգուցե, Ջորջ Մարտինը կպատմի Խոդորի անցյալի մասին գրքի մյուս մասերում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել