• Latest news

Հայրը պատրաստ է վաճառել երիկամը՝ երեք երեխաներին ճարպակալումից բուժելու համար

16 ապրիլի, 2015  23:49

Աշխարհի ամենագեր երեխաների ցուցակում ընդգրկված երեք զավակների հայրը ցանկանում է վաճառել իր երիկամը՝ երեխաներին ճարպակալումից բուժելու համար:

5-ամյա Յոգիտա Նանդվանայի քաշը 34 կգ է, նրա երեք տարեկան քույրը՝ Անիշան, կշռում է 48 կիլոգրամ: Նրանց եղբայրը՝ փոքրիկ Հարշը, ընդամենը 18 ամսական է, սակայն արդեն իսկ կշռում է 15 կգ: Երեխաների կողմից շաբաթական օգտագործված սննդի քանակը կբավականացներ մեկ ամսվա ընթացքում երկու ընտանիկ կերակրելու համար:

Երեխաների հայրը՝ 34-ամյա Րամենշբայ Նանդվանը, հազիվ կարողանում է ապահովել երեխաների սնունդը, այդ պատճառով փոքրիկների բուժումը նրա ֆինանսական կարողություններից վեր է: Տղամարդը պատրաստվում է վաճառել իր երիկամը:

«Եթե երեխաներս շարունակեն գիրանալ նույն արագությամբ, ապագայում նրանք շատ լուրջ առողջական խնդիրներ կունենան, - նշում է նա, - ես ու կինս վախենում ենք, որ նրանք կարող են շատ երիտասարդ տարիքում մահանալ»:

Երեխաների ախորժակն այնքան մեծ է, որ նրանց մայրը օրվա մեծ մասը ստիպված ճաշ է պատրաստում: «Նրանք միշտ սոված են, լաց են լինում, բղավում, ուտելիք են պահանջում: Ես պարզապես դուրս չեմ գալիս խոհանոցից», - նշում է նա:

Նանդվանա ամուսինները նաեւ ավագ դուստր ունեն, սակայն 6-ամյա Բավիկան կշռում է 16 կգ, ինչը միանգամայն նորմալ է նրա տարիքի համար: Աղջիկը չի կարողանում հասկանալ, ինչու են նրա քույրերն ու եղբայրը այդքան մեծ:

Նշենք, որ ծնվելուց Յոգիտան շատ թույլ էր եւ կշռում էր ընդամենը կես կիլոգրամ: Ծնողները անհանգստանում էին նորածնի առողջության համար եւ երեխայի կյանքի առաջին տարում շատ ինտենսիվ կերակրում նրան: Արդյունքում մեկ տարի անց փոքրիկը կշռում էր 12 կիլոգրամ: Նույնը պատահեց նաեւ մյուս դստեր հետ, որը կյանքի առաջին տարում հասցրեց գիրանալ մինչեւ 15 կգ:

Ծնողները հասկացան, որ երեխաները առողջական խնդիրներ ունեն, երբ նրանց որդին՝ Հարշը, եւս սկսեց նույնքան արագ քաշ հավաքել: Միայն դրանից հետո ընտանիքը դիմեց մասնագետներին, սակայն նրանց առաջարկեցին բուժել երեխաներին մանկական ճարպակալման մասնագիտացված կլինիկայում, իսկ ամուսինները համապատասխան միջոցներ չունեին: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել