• Latest news

Ճարպային բջիջների մեկ ներարկումը կարող է բուժե՞լ օստեոարթրիտը

20 ապրիլի, 2015  16:35

Ծնկային հատվածում ճարպային բջիջների ներարկումները կարող են 75 տոկոսով նվազեցնել օստեսարթրիտով տառապողների ցավերը, նշում են չեխ գիտնականները:

Բացահայտումն արվել է օստեոարթրիտի փորձարարական բուժման ընթացքում, որին մասնակցած 1114 կամավոր իր համաձայնությունն է տվել սեփական ճարպային բջիների ներարկում ստանալ ծնկի հատվածում: Այնուհետեւ գիտնականները հետեւել են հիվանդների առողջական վիճակին 12-54 ամիս ենթադրող ժամանակահատվածի ընթացքում:

Հիվանդների առողջական վիճակն ու ներարկումների արդյունավետությունը գնահատվում էր ցավի սրության եւ ինտենսիվության ցուցանիշների, ոչ ստերոիդային անալգետիկների, այտուցումների, ինչպես նաեւ մի շարք այն նմանատիպ ցուցանիշների հիման վրա:  Ստրոմալ-վասկուլյար բջիջների ներարկումը, ինչպես պարզվեց, կողմնակի ազդեցություն չունի: Ճարպային բջիջները համակարգային ինֆեկցիաներ չեն կարող առաջացնել, ոչ էլ չարորակ գոյացություններ:

Հիվանդների մեծ մասի առողջական վիճակը բարելավվել էր ներարկումից հետո 3-12 ամսվա ընթացքում

Հիշեցնենք, որ ճարպային բջիջները լայնակի կիրառում ունեն ժամանակակից բժշկությունում: Դրանք օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների՝ ներառյալ Կրոնի հիվանդությունը, ցրված սկլերոզը եւ ռեվմատոիդ արթրիտը, կաթվածը եւ այլն: Ճարպային բջիջների ներարկումներն օգտագործվում են նաեւ կրծքագեղձի վերականգնողական վիրահատությունների համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել