• Latest news

Ե՞րբ է հոգնածությունը ախտանիշ դառնում

21 ապրիլի, 2015  19:41

Կյանքի ժամանակակից պայմաններում երբեմն շատ դժվար է հասկանալ, երբ է էներգիայի պակասը պաթոլոգիկ բնույթ կրում՝ վերածվելով ախտանիշի:

Եթե Դուք քնում եք օրական 7-8 ժամ, սակայն, միեւնույն է, հոգնած եք, դա կարող է մի շարք խնդիրների մասին խոսել, պնդում են մասնագետները:

  • Եթե մշտական հոգնածությունը ուղեկցվում է թուլությամբ, դա կարող է խոսել վահանաձեւ գեղձի խնդիրների մասին: Եթե այն նորմայից շատ կամ պակաս հորմոններ է արտադրում, դա անպայման կանդրադառնա Ձեր առողջության վրա: Այս դեպքում վահանաձեւ գեղձի հետազոտություն եւ հորմոնների անալիզ է պետք: Ինչպես նաեւ անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի ՈւՁՀ իրականացնել:
  • Քնկոտությունն օրվա ընթացքում կարող է սթրեսի կամ օրգանիզմում ինֆեկցիայի առկայության ախտանիշ լինել: Բժիշկը կարող է նաեւ ապնոեի թեստ նշանակել, քանի որ այն երբեմն խանգարում է քունը, նույնիսկ եթե Դուք այն չեք զգում:
  • Եթե Դուք շնչառության խնդիր ունեք, դա կարող է խոսել սրտի աշխատանքի խնդիրների՝ օրինակ, կարդիոմիոպատիայի մասին: Այս հիվանդության դեպքում սրտամկանը սկսում է մեծանալ:
  • Եթե հոգնածության հետ մեկտեղ նաեւ ապատիա եք զգում, դա կարող է դեպրեսիայի ախտանիշ լինել:

 Բոլոր այս խնդիրները կարելի է լուծել մասնագետի օգնությամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է