Սրտաբանները պնդում են, որ այսպես կոչված միջերկրածովյան դիետան, որի հիմքում ձկնեղենն է, մրգերը, բանջարեղենը եւ ոչ յուղոտ թռչնամիսը, առավել օգտակար է սրտի համար:
Քլիվլենդի կլինիկայի դիետոլոգ Ջուլիա Զումպանոն կպատմի, ինչպես ընտրել օգտակար ձուկ:
Դիետոլոգի խոսքով՝ Միջերկրածովյան սննդակարգում կարմիր մսի փոխարեն օգտագործվում է ձկնեղեն ու անյուղ թռչնամիս: Սակայն սրտի համար ձկնեղենը շատ ավելի օգտակար է, քան թռչնամիսը՝ չնայած նրան, որ ամեն ինչ, իհարկե, կախված էձկնեղենի տեսակից:
Ջուլիա Զումպանոն նշում է, որ առավել օգտակար է օմեգա-3 ճարպաթթվով հարուստ ձկնեղենը:
Այս ճարպաթթուները նվազեցնում են զարկերակային ճնշումն ու մեղմում այտուցվածությունը:
Սպիտակ մսով ձկնեղենը նույնպես օգտակար է, քանի որ խոլեստերինի ցածր մակարդակ ունի :
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր