• Latest news

Սիգարները նույնքան վնասակար են, որքան ծխախոտը. ամերիկյան FDA

26 ապրիլի, 2015  17:01

Սիգար ծխելը հասարակ ծխախոտ ծխելուց պակաս վտանգավոր չէ, նշում են ամերիկյան Food and Drug Administration-ի մասնագետները: Նրանց խոսքով՝ սիգար ծխելը կարող է նույն հետեւանքներն ունենալ, ինչ ծխախոտ ծխելը:

Շատերը կարծում են, որ սիգարները պակաս վտանգավոր են, քանի որ, առաջինը, դրանք նույն հաճախականությամբ չեն ծխում, երկրորդը՝ սիգարի ծուխը ներս չեն քաշում: Սակայն FDA մասնագետները նշում են, որ այս կարծիքը թյուր է: Նրանց հետազոտությունները պարզել են, որ մահացության մակարդակը նույնն է ինչպես ծխողների, այնպես էլ սիգարների սիրահարների շրջանում: Ընդ որում՝ երկուսն էլ հավասարապես էին մահանում սիրտ-անոթային խնդիրներից, եւ քաղցկեղի տարբեր տեսակներից, որոնց թվում է կոկորդի ու պարանոցի քաղցկեղը:

Եվ այսպես, գիտնականները միանշանակ պարզել են, որ սիգարը պակաս վտանգավոր չէ ծխախոտից: Ավելին՝ գիտնականների խոսքով, սիգարի ծխի մեջ երբեմն ավելի շատ թոքսիններ են պարունակվում, քան սովորական ծխախոտի ծխի մեջ: Ինչպես նշեց հետազոտության հեղինակ Ջիպին Չենը, ծխախոտ թե սիգար, ծխելն ամեն դեպքում վնասակար է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել