• Latest news

Կարտոֆիլ ֆրին օգնում է վերականգնվել մարզումներից հետո

27 ապրիլի, 2015  15:04

Մարզումներից հետո կարել է կարտոֆիլ ֆրի ուտել, քանի որ այն դրական է ազդում արյան մեջ գլյուկոզայի, ինսուլինի, գլիկոգենի մակարդակի վրա՝ այնպես, ինչպես մարզիկների համար նախատեսված սննդային հավելումները, պնդում են Մոնտանայի համալսարանի գիտնականները:

Իրականացված հետազոտություններին մասնակցել է 11 հեծանվորդ: Մարզումներից անմիջապես հետո եւ երկու ժամ անց նրանց կամ մարզիկների համար նախատեսված մթերքեր էին տալիս (օրինակ, Gatorade եւ PowerBars) կամ ֆասթ ֆուդ (համբուրգեր, կարտոֆիլ ֆրի եւ այլն): Պարզվեց, որ բոլոր մարզիկների մոտ գլյուկոզայի, ինսուլինի ու այլ ցուցանիշները մոտավորապես նույնն էին եւ առանձնապես կախված չէին օգտագործած սննդից:

Սակայն, գիտնականների խոսքով, պետք է պարզել, ինչից է պատրաստված ֆասթ-ֆուդը, որն օգտագործում էին մարզիկները: Համբուրգերը սպիտակուցների աղբյուր է, իսկ կարտոֆիլ ֆրին հիմնականում կազմված է ածխաջրերից եւ ճարպերից: Հավանաբար, մարզիկների օրգանիզմը վերականգնվում էր մարզումներից հետո հենց այն պատճառով, որ այս սնունդը ներառում էր անհրաժեշտ բոլոր նյութերը:

Անկախ սպորտաձեւից եւ ծանրաբեռնվածության աստիճանից՝ օրգանիզմը սպիտակուցների ու ճարպերի կարիք ունի: Չնայած նրան, որ ֆասթ ֆուդն այս ամենը պարունակում է, գիտնականներն ամեն դեպքում խորհուրդ չեն տալիս չարաշահել այն՝ ավելի առողջ սննդակարգ նախընտրելով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել