• Latest news

ԱՄՆ-ում հավանության են արժանացրել կրկնակզակի դեմ ներարկումները

1 մայիսի, 2015  22:47

Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման ամերիկյան վարչությունը (Food and Drug Administration, FDA) հավանության է արժանացրել նոր Kybella դեղորայքը, որը նախատեսված է կրկնակզակի դեմ ներարկումների համար: Այն լուծում է ավելորդ ճարպային բջիջները:

«Շատ կարեւոր է հիշել, որ Kybella-ն թույլ է տրված օգտագործել միայն կրկնակզակի դեմ ներարկման համար», - նշում է FDA ներկայացուցիչ Էմի Իգանը, - մենք ստույգ չգիտենք, անվտանգ է արդյոք այս դեղորայքը դեմքի եւ մարմնի այլ հատվածներում օգտագործելու համար»:

Մասնագետները զգուշացնում են նաեւ, որ դեղորայքի կողմնակի ազդեցություններից մեկը կարող է լինել ծնոտի նյարդերի վնասումը, ինչը կհանգեցնի ոչ սիմետրիկ ժպիտի առկայությանը, ինչպես նաեւ դեմքի մկանների թուլությանը: Kybella-ի առավել հավանական կողմնակի ազդեցություններից են նաեւ այտուցումները, կապտուկները, եւ ներարկման հատվածի պնդացումը: Բացի այդ՝ մասնագետները զգուշացնում են, որ Kybella-ն կարող է ոչնչացնել մաշկի մկանները, եթե ներարկումը սխալ արվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել