• Latest news

Angry Birds խաղը մեղմում է ցավը վիրահատության ժամանակ

5 մայիսի, 2015  18:40

Angry Birds հայտնի խաղը մեղմում է ցավը վիրաբուժական միջամտությունների ժամանակ: Անսպասելի այս եզրակացության են եկել Նյու Յորքի Կորնելի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ տեքստային հաղորդագրություններ ուղարկելը եւ Angry Birds  խաղալը կարող է նկատելիորեն մեղմել ցավը ոչ այնքան լուրջ վիրաբուժական միջամտությունների ժամանակ: Այն հիվանդները, ում ուշադրությունը փորձում էին շեղել այս կերպ,  50 տոկոսով ավելի քիչ էին ցավազրկող խնդրում:

Հետաքրքրաշարժ այս հետազոտության ընթացքում մարդկանց չորս խմբի էին բաժանել, եւ վերահսկողական խմբում ընդգրկվածները անցնում էին պրոցեդուրաներն առանց ուշադրությունը շեղող որեւէ  միջոցների: Նրանք հատկապես սուր ցավ էին զգում: Մնացած երեք խմբերում հիվանդներին սմարթֆոններ էին տալիս: Առաջին խմբի մասնակիցները Angry Birds էին խաղում, երկրորդ խմբում ընդգրկվածները՝ ընկերներին եւ բարեկամներին SMS էին ուղարկում, եւս մեկ խմբում հիվանդները շփվում էին բացարձակապես անծանոթ մարդու հետ տեքստային հաղորդագրությունների միջոցով:

Հատկանշական է, որ այն հիվանդները, որոնք պրոցեդուրայի ընթացքում կարողանում էին SMS ուղարկել, ավելի հազվադեպ էին ցավազրկող պահանջում, քան այն հիվանդները, ովքեր որեւէ կերպ չէին շեղվում: Նույնը վերաբերվում է նաեւ այն մասնակիցներին, ովքեր խաղ էին խաղում: Իսկ բոլորից հազվադեպ ցավազրկողների մասին հիշում էին նրանք, ում հնարավորություն էին տալիս շփվել անծանոթների հետ SMS-ների միջոցով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել