• Latest news

Քաղցկեղի դեղերին ուղղվող համաշխարհային ծախսերը կազմել են $100 միլիարդ տարեկան

6 մայիսի, 2015  21:40

Քաղցկեղի բուժման հետ կապված համաշխարհային ծախսերն 2014 թվականին կազմել են  $100 մլրդ, ինչը 10.3 տոկոսվ ավելի է նախորդ տարվա համեմատ: Հինգ տարի առաջ այդ ծախսերը կազմել էին $75 մլրդ:

Հրատարակված տվյալների համաձայն՝ դեղորայքի վրա ծախսվող ընդհանուր միջոցների 10.8 տոկոսը բաժին է հասնում հակաքաղցկեղային դեղամիջոցներին:

Բոլորից շատ հակաքաղցկեղային թերապիայի վրա ծախսում է ԱՄՆ՝ համաշխարհային ծախսերի 42.2 տոկոսը: Դրանց են հետեւում եվրոպական երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան:

Վերջին 4 տարվա ընթացքում (2010-2014 թթ) վաճառքում է հայտնվել 45 նոր դեղամիջոց: Նորարարական թերապիան հասանելի է ԱՄՆՙ, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, բնակիչները, այնինչ նոր դեղամիջոցների կեսն է միայն հասանելի Հարավային Կորեայում, Իսպանիայում կամ Ճապոնիայում:

Փորձագետների խոսքով՝ 2018 թվականին քաղցկեղի բուժման թերապիայի ծախսերը կհասնեն $117-147  մլրդ: Համարվում է, որ մի քանի մրցակից իմունակենսաբանական միջոցների՝ վաճառքում հայտնվելը թույլ կտա կայունացնել քաղցկեղի թերապիայի արժեքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել