• Latest news

Դեղամիջոց քաղցկեղի դեմ՝ ձեր ճաշի սեղանին

21 նոյեմբերի, 2013  13:25

Ծաղկակաղամբի եւ այլ բանջարեղենի պատրաստման եղանակը կարող է ազդեցություն ունենալ քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի դրանց պոտենցիալ ունակության վրա: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ:

Ծաղկակաղամբը եւ այլ խաչածաղկավոր բանջարեղենները սուլֆորաֆանի՝ օրգանական միացության, լավ աղբյուր են, որի հակաքաղցկեղային ունակությունը ստուգվել է լաբորատորիաներում:

Սակայն, ծաղկակաղամբում սուլֆորաֆանի առաջացման համար միրոզինազի ֆերմենտ է անհրաժեշտ: Միրոզինազի ոչնչացման դեպքում սուլֆորաֆան չի կարող առաջանալ:

Հետազոտողները համեմատել են միկրոալիքային վառարանում պատրաստած եւ շոգեխաշած ծաղկակաղամբը, եւ պարզել, որ շոգեխաշած ծաղկակաղամբն ավելի լավ է պահպանվում միրոզինազի ֆերմենտը: Միկրոալիքային վառարանում մեկ րոպեն բավական է, որ ոչնչանա ֆերմենտների մեծ մասը, կարծում է Իլինոյսի համալսարանի գիտնական Էլիզաբեթ Ջեֆրին, հաղորդում է Newsmax Health-ը:

Ջեֆրին պնդում է, որ եթե նույնիսկ դուք կերել եք լավ եփած ծաղկակաղամբ, միեւնույն է, կարելի է ստանալ սուլֆորաֆան, եթե ձեր սննդակարգում ավելացնեք միրոզինազ պարունակող թարմ մթերքներ, ինչպիսիք են մանանեխը, ամսական բողկ, ռուկոլա, վասաբի եւ այլ խաչածաղկաավոր հում բանջարեղեն, ասենք կաղամբ:

Նախկին հետազոտությունները ցույց են տվել որ.

սխտորը մանրացնելուց հետո պետք է սպասել 10-15 րոպե՝ նախքան այն կենթարկեք ջերմամշակման: Դա թույլ կտա սխտորում առկա ոչ ակտիվ միացություններին դառնալ ակտիվ պաշտպանական ֆիտոքիմիկալիումը, որը կոչվում է ալիցին:

Լոլիկի եւ այլ մթերքների պատրաստումը, որոնք պարունակում են լիկոպին, թույլ են տալիս մեր օրգանիզմին ավելի հեշտ կլանել օգտակար ֆիտոքիմիկալիումները:

Երկարատեւ եռացնելու հետեւանքով բանջարեղենը կորցնում է ջրոմ լուծվող այնպիսի վիտամիններ, ինչպիսին է վիտամին C-ն, ֆոլիաթթուն եւ նիացինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել