• Latest news

Ե՞րբ զանգել «Շտապօգնություն»

25 հունվարի, 2014  11:14

Ինչո՞ւ են որոշ մարդիկ ողջ մնում սրտի կաթվածից հետո, իսկ շատերը՝ մահանում: Այսպիսի դեպքերում կարեւոր գործոններից մեկն այն է, թե ինչքան շուտ  է հիվանդը բուժօգնություն ստանում: Փորձագետներն ասում են, որ ծայրահեղ կարեւոր է  հնարավորինս շուտ օգնություն ստանալ: Նույնիսկ մի քանի րոպեն կարող են որոշիչ դառնալ կյանքի եւ մահվան հարցում:

«Ավաղ, սրտի կաթվածի շատ զոհեր ուղղակի ժամանակին չեն տեղափոխվում հիվանդանոց»,- ասում է հրշեջ, ֆելդշեր եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի վետերան  Դեյլ Հեմստալկը, ով հասարակությանը շտապ օգնության ծառայություն է մատուցումարդեն  ավելի քան 20  տարի, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Միշտ զանգեք 1-03 , եթե դուք կամ ձեր շրջապատից ինչ-որ մեկը տառապում է հետեւյալ ախտանշաններից  մեկով կամ մի քանիսով՝

Կրծքավանդակի ցավ

Ասթմայի նոպայի կամ այլ պատճառով առաջացած ծանր շնչառական անբավարարություն

Գիտակցության կորուստ

Չդադարող արնահոսություն

Դեմքի մի կողմի թուլացում,  ձեռքի անկանոն շարժումներ, աղավաղված խոսք

Գիտակցության հանկարծակի մթագնում

Տեսողության հանկարծակի խանգարում եւ հավասարակշռության կորուստ

Գլխապտույտով, սրտխառնոցով եւ դժվարացած շնչառությամբ ուղեկցվող սուր ցավ, որը ճառագայթում է ձեռք կամ ոտք: ( Սա տղամարդկանց մոտ սրտի կաթվածի դասական ախտանիշներ են):

Ստորին ծնոտի եւ մեջքի ցավ, որն  ուղեկցվում է  դժվարացած շնչառությամբ, արտահայտված հոգնածությամբ, սառը քրտինքով: ( Սա կանանց մոտ սրտի կաթվածի դասական դրսեւորումներն են):

Այլ ծայրահեղ դեպքեր՝ շնչարգելություն, ուժեղ այրվածքներ, ծանր ալերգիկ դրսեւորումներ, թունավորումներ եւ սուիցիդալ հակումներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել